Պաշտոնապես ոչինչ չենք ստացել․ Պեսկովը՝ Թրամփի խաղաղության ծրագրի մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի շուրջ, բայց դեռևս որևէ խաղաղության ծրագիր չի քննարկում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Meduza-ն։

«Ամերիկյան կողմից կան որոշակի նկատառումներ, բայց ներկայում որևէ առարկայական բան չի քննարկվում։ Մենք տեսնում ենք որոշ նորամուծություններ, բայց պաշտոնապես ոչինչ չենք ստացել, և այդ կետերի վերաբերյալ առարկայական քննարկում չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին՝ որքանո՞վ են Ռուսաստանի համար ընդունելի ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի դրույթները, Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Մենք բաց ենք խաղաղության բանակցությունների համար՝ հաջող խաղաղության բանակցությունների, այլ ոչ թե գործընթացի համար։ Մենք ցանկանում ենք, որ այդ խաղաղության բանակցությունները հաջող լինեն, և մենք պատրաստ չենք դա քննարկել մեգաֆոնային ռեժիմում»։

Հավելենք, որ միջազգային լրատվամիջոցների կողմից հայտարարված Ուկրաինայում խաղաղության ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ-ի կողմից, ավելի վաղ հրապարակվել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի