126,4 մլրդ դրամը չի բավականացրել․ լրացուցիչ 10,7 մլրդ դրամ է հատկացվել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի կատարման համար

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով․ հայտնում են գերատեսչությունից։

ՀՀ կառավարության նիստի ընթացքում հարցը զեկուցելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է․« 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը՝ նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող), մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 151 դպրոց (որից 49-ը՝ կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց։ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինի, ընդհանուր առմամբ, 308 դպրոց, որից 139-ը՝ կառուցված և 169-ը՝ կապիտալ վերանորոգված»։

Նշվում է, որ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հատկացվող 10.7 մլրդ ՀՀ դրամի մի մասը նախատեսվում է ուղղել Թալին համայնքի Կաքավաձոր և Ոսկեթաս բնակավայրերում 75-ական տեղ հզորությամբ մանկապարտեզների, Լոռու մարզի Լեռնավան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցմանը:

«Միջոցներ կհատկացվեն նաև Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 և Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական, ինչպես նաև Քուչակի, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան, Երնջատափի Ե. Չարենցի անվան, Մելիքգյուղի, Հովտամեջի, Գորայքի, գ. Ախլաթյանի, Շատինի միջնակարգ դպրոցների վերանորոգմանն ու հիմնանորոգմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով միջոցներ կտրամադրվեն Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան, Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան, Փշատավանի միջնակարգ, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական և Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցների համար:

Սյունիքի մարզի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան և Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցների կառուցման աշխատանքների համար ևս համապատասխան ֆինանսավորում կապահովվի:

Տրամադրված հատկացման շրջանակում նախատեսվում է նաև կրթահամալիրների կառուցում Հացաշեն, Ագարակավան, Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս, Գեղարքունիքի մարզի Արփունք բնակավայրերում։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրում անհրաժեշտ ճկունություններ ապահովելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ դպրոցների և կրթահամալիրների կառուցման, ինչպես նաև դպրոցների նորոգման ծրագրերի մասով գումարներ են հատկացվելու չբաշխված տողերով։ Սա նշանակում է, որ պատվիրատու մարմինը՝ տվյալ դեպքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, կունենա որոշակի ֆոնդ՝ ըստ շինարարության ընթացքի և կատարողականի ծավալների ֆինանսավորումն ուղղելով համապատասխան օբյեկտներին։ Ընդհանուր առմամ՝ չբաշխված տողերով կհատկացվի 9.53 մլրդ դրամ, որը կբաշխվի կառուցվող 25 դպրոցի, 11 կրթահամալիրի և նորոգվող 64 դպրոցի միջև:

Ընդգծելով որոշման ընդունման կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ծրագրի իրականացման ընթացքում աճել են ֆինանսավորման ծավալները և լավարկվել շինարարության տեմպերը։

«Փոխգործակցության, այցերի, քննարկումների և քննադատությունների արդյունքում լավացել են թե՛ մեր կառավարչական, թե՛ շինարարական կազմակերպությունների հմտությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով շարունակական այցերը նոր կառուցվող դպրոցներ և մանկապարտեզներ։

«Նշենք նաև՝ որոշմամբ վերաբաշխվող գումարից 68 մլն ՀՀ դրամ հատկացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև 5 մլն դրամ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ դպրոցների նորոգման աշխատանքների վերահսկողության գծով խորհրդատվական ծառայության ձեռքբերմանը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունում։

Նշենք, որ պարբերաբար ՀՀ կառավարությունում քննարկվել ու շարունակում է քննարկվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը։