Ուիթկոֆը X-ում գրել, ապա ջնջել է, որ լրագրողները Ուկրաինայի խաղաղության ծրագիրը ստացել են «Կ-ից»․ նա, հավանաբար, Կիրիլ Դմիտրիևն է

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Axios-ի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի հրապարակումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը X սոցիալական ցանցում գրել է, որ  լրագրողը ծրագիրը հավանաբար «ստացել է» Կ.-ից, ապա արագորեն ջնջել է այս գրառումը, փոխանցում է Meduza-ն։

Ուիթկոֆի թվիթն առաջիններից նկատել է լրագրող Մայքլ Վայսը, ապա The Daily Beast-ը: Ուիթկոֆի թվիթը Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի գրառման պատասխանն էր, որը նյութեր էր տարածել պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի մասին:

«Նա պետք է, որ Կ-ից ստացած լինի»,- գրել է Ուիթկոֆը:

Արևմտյան լրագրողները ենթադրում են, որ Կ-ն Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն է:

Axios-ի հոդվածը հրապարակել էր նոյեմբերի 19-ին։ Այնտեղ նշվում էր, որ պատերազմն ավարտելու ծրագիրը բաղկացած է 28 կետից և մշակումը ղեկավարում է Ուիթկոֆը, որն այն մանրամասն քննարկել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։

Հոդվածում նաև մեջբերվել են Դմիտրիևի խոսքերը, որը հաստատել է ծրագրի մշակումը՝ հավելելով. «Մենք կարծում ենք, որ ռուսական դիրքորոշումը իսկապես լսելի է»։

Սակայն Դմիտրիևն այդ ժամանակ չի բացահայտել ծրագրի մանրամասները. դրանք նույն օրը հայտնվել են այլ լրատվամիջոցների հաղորդագրություններում։

Հիշեցնենք, որ Թրամփի թիմից տեղեկատվության արտահոսքի հետ կապված խոշոր սկանդալ բռնկվել էր 2025 թվականի գարնանը, երբ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հայտնել էր, որ իրեն ավելացրել են Signal հաղորդագրությունների հավելվածի խմբային չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութի ապստամբների դիրքերին հարվածներ հասցնելու ծրագրերը։

Հավելենք, որ Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը, որը Թրամփի թիմն «անաղմուկ» մշակում է, ըստ ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների՝ առաջարկում է Կիևին փաստացի Ռուսաստանին հանձնել Դոնբասը, կիսով չափ կրճատել Ուկրաինայի զինված ուժերի թիվը, հրաժարվել որոշակի տեսակի զենքերից և ռուսերենը ճանաչել որպես երկրի պաշտոնական ​​լեզու: NBC News-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը հաստատել է ծրագիրը, սակայն Ուկրաինան չի մասնակցել դրա մշակմանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի