Որևէ հնարավորություն չկա․ Կոբախիձեն՝ Սաակաշվիիլին Ուկրաինային փոխանցելու մասին

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման հնարավորություն չկա։ Այս մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները Սաակաշվիլիին Կիևին հանձնելու կամ նրան երրորդ երկիր տեղափոխելու վերաբերյալ։

«Երբ նման մարդիկ մեզ պատմում են Սաակաշվիլիի տեղափոխման մասին, իհարկե, մենք չենք կարող լուրջ ընդունել նման հաղորդագրությունները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը վրացական «Պիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միխեիլ Սահակաշվիլիի տեղափոխման հարցն ակտիվորեն մշակվում է։

«Ինչ վերաբերում է պարոն Սահակաշվիլիին, դա մեր օրակարգի մաս է կազմում։ Ուկրաինան ակտիվորեն աշխատում է այս հարցի շուրջ»,- ասել էր Պոդոլյակը։

Հավելենք, որ ավելի վաղ Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայում գտնվում է վրացական բանտում, դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ իրեն ռազմագերիների ցուցակում ընդգրկել ու փոխանակման հնարավորության դեպքում՝ երկիր վերադարձնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի