Տեղահանված անձանց խնդիրները՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համատեղ օրակարգում

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձագիտական քննարկում՝ նվիրված Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող բարեփոխումներին և դրանց ազդեցությանը՝ տեղահանված անձանց պաշտպանության ու ինտեգրման գործընթացների վրա։

«ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է ծառայությունում իրականացվող բարեփոխումների օրակարգը, կատարված և նախատեսվող աշխատանքները և մանրամասնել Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակին և փաստաթղթավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Դավթյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ ընդգծելով դրա հաջողությունն ու բարձր արդյունավետությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացված համալիր միջոցառումների փաթեթը, որը միտված է փախստականների հոսքին արձագանքելու խնդիրների լուծմանը։


Ընդհանուր 2.8 միլիոն եվրոյի բյուջեով ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) շրջանակներում՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանին փախստականների մեծ ներհոսքի պայմաններում առաջացած հրատապ կարիքներին արձագանքելու հարցում։

Քննարկման նպատակն էր ապահովել համագործակցային հարթակ պետական կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանների, տեղահանված բնակչության համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների համար, որոնք կփոխանակեն մտքերը և կիրականացնեն համատեղ վերլուծություններ։

Ձևաչափը կոչված էր ձևավորելու առաջարկություններ տեղահանված անձանց վերաբերող խնդիրների շուրջ և նախաձեռնելու գործնական քայլեր՝ ուղղված առկա իրավական խոչընդոտների հաղթահարմանը, ինստիտուցիոնալ արձագանքների մեխանիզմների կատարելագործմանը, համակարգման գործընթացների բարելավմանը և իրազեկման միջոցառումների ակտիվացմանը»,- ասված  է հաղորդագրությունում։