Պորտուգալիայի հավաքականի մարզիչ․ Այսօր տեսանք մեր թիմին՝ իր լավագույն ոճով

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 9։1 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։

«Ինձ շատ դուր եկավ խաղացողների արձագանքը։ Այսօր մենք տեսանք մեր թիմին՝ իր լավագույն ոճով․ նվիրված, իրար աջակցող և խաղային պլանը գերազանց կատարող։ Հասկացա, որ Իռլանդիայում կրած պարտությունը պայմանավորված չէր տեխնիկական կամ տակտիկական որևէ գործոնով, այլ ավելի շատ հոգեբանական խնդրի հետևանք էր։ Մենք վախենում էինք պարտվել։

Մենք խաղում էինք հաղթելու համար և օգտագործեցինք նաև մեր երկրպագուների ուժը։ Մենք անհանգիստ էինք նախորդ պարտության պատճառով։ Հունգարիայի դեմ խաղում մենք 45 րոպե լավ էինք առաջ գնում, բայց հետո չկարողացանք գործը հասցնել տրամաբանական ավարտի։ Դա հոգեբանորեն բարդ էր կառավարել, և կարծում եմ՝ այն կարող էր ազդեցություն ունենալ վերջին խաղի վրա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ F խմբում 13 միավորով հաղթել էր Պորտուգալիայի հավաքականը՝ նվաճելով ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իռլանդիայի հավաքականը 10 միավորով գրավել էր երկրորդ տեղը և դուրս եկել անցումային փլեյ-օֆֆ, իսկ հունգարացիները 7 միավորով երրորդն էին։ Ընտրական փուլի 6 խաղում Հայաստանի հավաքականը կրեց 5 պարտություն, տարավ 1 հաղթանակ ու 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։