ԱԱ-2026․ Պորտուգալիա – Հայաստան՝ 9։1․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտությամբ ավարտեց ելույթը 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում։

F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Պորտուի «Դրագաու» ստադիոնում ուժերը չափեց խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականի հետ և պարտվեց 1։9 հաշվով։

Առանց Կրիշտիանու Ռոնալդուի խաղացող պորտուգալացիներն ակտիվ սկսեցին խաղը և մի քանի հարված կատարեցին մեկնարկային րոպեներին, իսկ 7-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Տուգանային հարվածից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը հետ մղեց գնդակը, որը գլխի հարվածով դարպասն ուղարկեց իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Ռենատու Վեյգան (տեսանյութ

Հայաստանի հավաքականն այս խաղում իր առաջին գրոհն անցկացրեց 17-րդ րոպեին և խփեց պատասխան գոլը։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի՝ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, որը խաղում էր ձախ կիսապաշտպանի դիրքում և 11-րդ գոլը խփեց ազգային թիմում (տեսանյութ

2 րոպե անց պորտուգալացիները կարող էին դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշի հարվածից հետո Հենրի Ավագյանը հետ մղեց գնդակը։

28-րդ րոպեին հյուրերը գոլ նվիրեցին մրցակցին։ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանն անհաջող հետ փոխանցում կատարեց դարպասապահին, ինչից օգտվեց Գոնսալու Ռամուշը՝ հաշիվը դարձնելով 3։1 (տեսանյութ

2 րոպե անց գնդակը ևս մեկ անգամ հայտնվեց Հենրի Ավագյանի դարպասում։ Հայաստանի հավաքականն անփույթ գործեց սեփական տուգանային հրապարակի մոտ, ինչից օգտվեց ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշը՝ գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում խփելով իր առաջին գոլը Պորտուգալիայի հավաքականում (տեսանյութ

Խաղը շարունակում էր անցնել պորտուգալացիների խաղային ու տարածքային տոտալ առավելությամբ, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դժվարությամբ էր դուրս գալիս սեփական կիսադաշտից։

41-րդ րոպեին Ժոաու Նևեշը տուգանայինից կատարած կատարյալ հարվածով դարձավ դուբլի հեղինակ ու խփեց տանտերերի 4-րդ գոլը (տեսանյութ

Խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը ստեղծեցին ևս 2 գոլային պահ, որոնք չիրացնելուց հետո ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք։ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, իսկ 11-մետրանոց նշակետից դիպուկ հարված կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ)։ Թիմերն ընդմիջման գնացին 5։1 հաշվի պայմաններում։

Ընդմիջմանը Եղիշե Մելիքյանը կատարեց կրկնակի փոփոխություն՝ խաղադաշտ դուրս բերելով Էդգար Սևիկյանին ու Ժիրայր Շաղոյանին, իսկ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվեց կիսապաշտպանության կենտրոն։

Հայաստանի հավաքականը փորձում էր ակտիվություն դրսևորել երկրորդ խաղակեսում, սակայն շուտով բաց թողեց նաև 6-րդ գոլը։ Դուբլի հեղինակ դարձավ Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ

Երկրորդ խաղակեսում սցենարը չէր փոխվել։ Խաղն անցնում էր պորտուգալացիների թելադրանքով, թեև նրանք նվազեցրել էին ճնշումը առաջին խաղակեսի հետ համեմատ։ Հայ ֆուտբոլիստները երբեմն գրոհների փորձեր կատարում էին, բայց դրանք վտանգավոր չէին ստացվում։

71-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականի դարպասին։ Բրունու Ֆերնանդեշն այս անգամ ևս դիպուկ էր՝ գրանցելով առաջին հեթ-տրիկը հավաքականում (տեսանյութ

Քիչ անց հեթ-տրիկի հեղինակ դառնալու հերթը Ժոաու Նևեշինն էր (տեսանյութ)։ Խաղի վերջնամասում Պորտուգալիայի հավաքականը չօգտագործեց հաշիվն ավելի խոշոր դարձնելու մի քանի հնարավորություն, բայց ավելացված ժամանակում, այնուամենայնիվ, խփեց նաև 9-րդ գոլը։ Հանդիպման վերջակետը դրեց փոխարինման մտած Ֆրանշիշկու Կոնսեյսաուն՝ 9։1 (տեսանյութ

83-րդ րոպեին փոխարինման մտավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իռլանդացիների դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բացակայում էր հայտացուցակից։

1։9 հաշիվը Հայաստանի հավաքականի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր պարտության կրկնությունն է։ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը նույն հաշվով պարտվել էր նաև իտալացիներին, իսկ ամենախոշոր պարտությունը 2022թ․ մարտին ընկերական խաղում կրել էր Նորվեգիայի հավաքականից՝ 0։9։

Այս հաղթանակի շնորհիվ պորտուգալացիները միավորների քանակը հասցրին 13-ի և նվաճեցին ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

F խմբի մյուս խաղում Իռլանդիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ հունգարացիների նկատմամբ և 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ։ Հունգարիայի հավաքականը 7 միավորով նահանջեց երրորդ տեղ, իսկ Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

ԱԱ-2026-ի ընտրական փուլ

F խումբ, 6-րդ տուր

Պորտուգալիա – Հայաստան՝ 9։1

Ռենատու Վեյգա, 7, Գոնսալու Ռամուշ, 28, Ժոաու Նևեշ, 30, 41, 81, Բրունու Ֆերնանդեշ, 45+3 (11մ), 52, 72 (11մ), Ֆրանշիշկու Կոնսեյսաու, 90+2 – Էդուարդ Սպերցյան, 18

Հայաստան. Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Էրիկ Փիլոյան (Գեորգի Հարությունյան, 56), Սերգեյ Մուրադյան (Արտյոմ Բանդիկյան, 83), Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Կարեն Մուրադյան, Նարեկ Աղասարյան (Էդգար Սևիկյան, 46), Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան (Ժիրայր Շաղոյան, 46), Հրանտ-Լեոն Ռանոս (Արայիկ Էլոյան, 65)։

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի։