Հայաստանի հավաքականը կրկնեց երկրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը

Լուրեր

24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրում 1։9 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին՝ կրկնելով երկրորդ ամենախոշոր հաշվով պարտությունն իր պատմության մեջ։

Եվրո-2020-ի ընտրական փուլում հայ ֆուտբոլիստները մրցակցի խաղադաշտում նույն հաշվով պարտվել էին նաև իտալացիներին։ Այդ հանդիպումը կայացել էր 2019թ․ նոյեմբերի 18-ին Պալերմոյում։

Հայաստանի հավաքականն ամենախոշոր պարտությունը կրել է 2022թ․ մարտի 29-ին՝ ընկերական խաղում 0։9 հաշվով զիջելով Նորվեգիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ընտրական փուլի 6 խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կրեց 5 պարտություն, տարավ 1 հաղթանակ ու 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։ F խմբում 13 միավորով հաղթեց Պորտուգալիայի հավաքականը՝ նվաճելով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իռլանդիայի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը և դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ, իսկ հունգարացիները 7 միավորով երրորդն էին։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի։