Եղիշե Մելիքյան․ Ավելի ուժեղ ու փորձառու կդառնանք նման խաղերից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում խոսել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտության մասին։

«Այո, ցավալի պարտություն էր։ Մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու։ Մենք ունենք և կունենանք մեր մրցակիցները։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, և դա այսօր երևաց։ Կան ֆուտբոլիստներ, որոնց պատրաստվել է պետք այս մակարդակում խաղալու համար։ Նման խաղերից հետո կդառնանք ավելի ուժեղ ու փորձառու մեր ապագայի համար։

Անհատական սխալները շատ էին։ Առաջին խաղակեսի 30 րոպեն, երբ հաշիվը 1։1 էր, մենք գիտեինք, որ երկրորդ համարով խաղում էինք և պլանն աշխատում էր։ Չէինք սպասում այնպիսի սխալներ, որոնք եղան 2-րդ և 3-րդ գոլերի դրվագներում, բայց դա կապում եմ հոգեբանության հետ։ Կրկնում եմ՝ տղաները հոգեբանորեն պատրաստ չէին այս մակարդակին, հիմնական պատճառը դա է։ Բոլորս ունենք շատ վատ տրամադրություն, բայց պետք է ընդունել և աշխատել»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ 1։9 հաշիվը Հայաստանի հավաքականի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր պարտության կրկնությունն էր։ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը նույն հաշվով պարտվել էր նաև իտալացիներին, իսկ ամենախոշոր պարտությունը 2022թ․ մարտին ընկերական խաղում կրել էր Նորվեգիայի հավաքականից՝ 0։9։

Ընտրական փուլի 6 խաղում Հայաստանի հավաքականը կրեց 5 պարտություն, տարավ 1 հաղթանակ ու 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։ F խմբում 13 միավորով հաղթեց Պորտուգալիայի հավաքականը՝ նվաճելով ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իռլանդիայի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը և դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ, իսկ հունգարացիները 7 միավորով երրորդն էին։