Փաշինյանը այցելել է Ակադեմիական քաղաք․ ներկայացվել են տարածքի ակտիվացման աշխատանքները և բացահայտված հնագույն բնակատեղին

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգնականների և ոլորտային ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք, որտեղ ներկայացվել են տարածքի ակտիվացման, մաքրման և լանդշաֆտային ենթակառուցվածքների նախագծման ընթացիկ աշխատանքները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև իրականացվող հնագիտական պեղումները, որոնց արդյունքում բացահայտվել է նախակերամիկական նեոլիթին վերագրվող Սիլիկյանի բնակատեղին՝ Երևանի և ողջ Հարավային Կովկասի ամենահնագույն քարակերտ բնակավայրերից մեկը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Այցի ընթացքում ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի 275 հա ընդհանուր մակերեսով տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։

Հաջորդիվ ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»–ի տարածքում իրականացվող պեղումների ընթացքը։ Տեղեկացվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։ Նշվել է, որ Ճարտարապետական հորինվածքները, քարե գործիքների տիպաբանությունը և խեցեղենի իսպառ բացակայությունը հիմք են ենթադրելու, որ այստեղ եղել է նախակերամիկական նեոլիթի հնավայր։

Ըստ մասնագետների, հետսառցադաշտային շրջանի այս բնակատեղին զբաղեցրել է ավելի քան մեկ հա տարածք։ Մինչ այժմ պեղվել է բոլորաձև դասավորված զանգվածեղ քարերից 2-4 մ տրամագծով ավելի քան 20 սենյակ, վանակատից և բազալտից պատրաստված գործիքների հարուստ հավաքածու։ Տարածքում վանակատի հանքավայրեր բացակայում են, ուստի այն ներկրել են Արագածի կամ Արզնիի վանակատի երևակումներից։ Պատրաստի գործիքներից և զենքերից զատ հայտնաբերվել են նաև վանակատի մանր ցլեպներ և թեփուկներ, որոնք փաստում են տեղում վանակատից և բազալտից գործիքներ պատրաստելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։