ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու վերաբերյալ ՀԾԿՀ նիստը կշարունակվի երկուշաբթի

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու շուրջ 9 ժամ տևած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի։ Որոշման մասին հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Ըստ Մեսրոպյանի` օրակարգում մնացել է ընկերության ներկայացուցիչների կողմից միջնորդության ներկայացումն ու ելույթների փուլը։ Փաստաբան Արամ Օրբելյանը դիմեց հանձնաժողովի ղեկավարին, որպեսզի երկու միջնորդություն ներկայացնեն այսօր և երկուշաբթի օրն անցկացվի միայն ելույթների փուլը։ Հանձնաժողովի նախագահը ընդունեց Օրբելյանի առաջարկը։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու նախագծի հեղինակները պատասխանում էին «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները հարցերին։

Հանձնաժողովի նիստը մեկնարկել էր երեկ։ Հանձնաժողովի աշխատակազմը երեկ ծավալուն զեկույց ներկայացրեց, ըստ որի ՀԷՑ-ում խախտումները եղել են համակարգված և համատարած։ «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը երեկ միջնորդություն ներկայացրեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ` նշելով, որ Մեսրոպյանը կողմնակալ է. 2020-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ գործող իշխանության կողմից, 2023 թվականից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ունի խնամիական կապ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ։

Հանձնաժողովի անդամները մերժեցին բացարկի միջնորդությունը։ Այսօր էլ փաստաբան Արամ Օրբելյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սարգիս Աղինյանի նկատմամբ, քանի որ Աղինյանը և ՀԷՑ-ի լիցենզիան զրկելու նախագծի հեղինակներից մեկը ազգակցական կապ ունեն։ Հանձնաժողովը այս միջնորդությունը ևս մերժեց։

Անի Թամրազյան