Ղազախստանից ներմուծված ցորենը 3-րդ կարգի է. ՍԱՏՄ-ն՝ լաբորատոր հետազոտության արդյունքների մասին

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ պատրաստ են Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները, ըստ որի՝ ցորենը 3-րդ կարգի է։

«Համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկում ընգրկված և ՀՀ-ում գործող համապատասխան ԳՈՍՏ-տեխնիկական պայմանների՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված ցորենի նմուշները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:

Lաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։

Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար։