Ղազախական ցորենը ևս Ալեքսանյանի ընկերությունն է ներկրել․ տարանցման վճարումը մատակարարներն են կատարել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով ներկրել է «Բաղրամյան» ընկերությունը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Նշենք, որ այս ընկերությունը նաև ՌԴ-ից էր Ադրբեջանի տարածքով ցորեն բերել Հայաստան։
Ընկերությունը պատկանում է խոշոր գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Թե՛ ռուսական, թե՛ ղազախական ցորենի ներկրման դեպքում տարանցման համար վճարումները կատարել են մատակարարող ընկերությունները։ Նախարարությունից հայտնել են, որ ՀՀ կառավարությունը որևէ վճար չի կատարել։ Միաժամանակ, գերատեսչությունից չեն պարզաբանել, թե ռուսական և ղազախական որ ընկերություններից են ցորենի խմբաքանակները ձեռք բերվել։ Առաջարկել են ճշտել «Բաղրամյան» ՍՊԸ-ից։

Factor.am-ը խնդրել էր նաև պարզաբանել, թե ինչպես է որոշումը կայացվել՝ օգտագործելու Ադրբեջանի տարածքը տարանցման համար և որ կողմի գաղափարն է դա եղել։ Նախարարությունից հստակ պատասխան չեն տվել։ «Ադրբեջանի տարածքով բեռների տեղափոխման որոշումը կայացվել է բանակցությունների արդյունքում»,- ասված է գրավոր պատասխանում։

Այս պատասխանից պարզ չի դառնում՝ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների, թե՞ հոկտեմբերի 10-ին Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման արդյունք է։

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։

Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։

Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար։

Նարեկ Կիրակոսյան