«Տրանսնեֆտ»-ը դադարեցրել է նավթի մղումը Նովոռոսիյսկ՝ ԱԹՍ-ների հարվածներից հետո․ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսական Նովոռոսիյսկի նավահանգստի նավթի բեռնման տերմինալները նոյեմբերի 14-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման: Իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել: Reuters-ի փոխանցմամբ՝ «Տրանսնեֆտը» դադարեցրել է նավահանգիստ նավթի մղումը, գրում է The Insider-ը։

Նոյեմբերի 14-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել էր Շեսխարիսի բեռնափոխադրման համալիրի նավթաբազայի վնասման և անօդաչու թռչող սարքերի բեկորների  ընկնելու մասին: Բեկորները նաև վնասել են նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը: Վիրավորվել են անձնակազմի երեք անդամներ։

Ավելի ուշ տեղական իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն գրել է, որ մեկ մարդ վիրավորվել է։ Տելեգրամ  ալիքները նույնպես հրապարակում են հարվածների կադրեր, որոնք նկարահանվել են ականատեսների կողմից: Տեսանյութերից մեկն արձանագրել է, ենթադրաբար, 1537-րդ զենիթահրթիռային գնդի C-300/S-400 համալիրի զենիթահրթիռային հրթիռներին հարվածը։

Հրդեհների հետևման NASA Firms ծառայության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել նաև C-300/C-400 հրթիռային համակարգերի վրա հարձակման ենթադրյալ վայրում։ Արբանյակները գրանցել են երեք խոշոր հրդեհ քաղաքի նավահանգստի տարածքում, որտեղ նավթային տերմինալներ կան։

Reuters-ը, երկու աղբյուրների վկայակոչելով, հայտնում է, որ քաղաքի վրա գիշերային հարձակումից հետո «Տրանսնեֆտ»-ը դադարեցրել է Նովոռոսիյսկի նավահանգիստ նավթի մղումը։  Ընկերությունը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի