ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձ կանխելու մասին․ ծրագրել են նրան պայթեցնել գերեզմանատանը

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ հաջողվել է կանխել ահաբեկչական հարձակում, որի հետևանքով պետք է զոհվեր «ռուսական պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը», գրում է Meduza-ն։

Ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում էր պայթեցնել պաշտոնյային՝ «մինչ նա այցելում էր Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը գտնվող մերձավոր ազգականների հուղարկավորման վայր»։

ԱԴԾ-ն նշում է, թե Ուկրաինայի հետախուզական ծառայությունները փորձել են կազմակերպել մահափորձը՝ օգտագործելով Կենտրոնական Ասիայից հավաքագրված անօրինական միգրանտի, նախկինում դատապարտված, թմրամոլությամբ տառապող Ռուսաստանի երկու քաղաքացիների և «Կիևում բնակվող Ջալոլիդին Շամսովին, որին Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են սպանության և զենքի ապօրինի շրջանառության համար»։

Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի քաղաքացիները ձերբակալվել են։ ԱԴԾ-ն հայտարարել է, որ խուզարկությունների ժամանակ առգրավվել են նրանց կապի սարքերը, որոնք բացահայտել են «հաղորդագրությունների փոխանակում ուկրաինացի հետախուզության աշխատակցի հետ, որը հաստատում է սպանության դավադրությունը»։

Ռուսական կողմը պնդում է, թե  հայտնաբերել է «ծաղկամանում քողարկված տեսահսկման խցիկ, որը կարող էր հեռակառավարվել և տվյալներ փոխանցել արտասահման, և որն օգտագործվում էր դիվերսիա և ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար»։

Չի հաղորդվում, թե ում դեմ է նախապատրաստվել ենթադրյալ մահափորձը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի