Ցմահ ազատազրկում Հարությունյանին, Մնացականյանին, Մանուկյանին, Իշխանյանին, Բաբայանին․ ինչ պատժաչափ են պահանջել Բաքվի դատախազները

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Արցախի ղեկավարների ու  տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները,  դատական նիստը շարունակվել է դատախազների մեղադրական ճառերով։

Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին հանդես  է եկել  ելույթով և արտահայտել իր կարծիքը հայ գերիներին մեղսագրվող հանցավոր արարքների բնութագրերի վերաբերյալ, որն արդեն ներկայացրել ենք։

Այնուհետև ելույթ են  ունեցել գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը և գլխավոր դատախազության հանրային մեղադրանքների պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովը՝ ներկայացնելով հայ գերիների  նկատմամբ յուրաքանչյուր քրեական հանցագործության համար կիրառվող պատիժների վերաբերյալ դատախազների առաջարկները։ Նաև առաջարկվել է դատարանին առաջադրված մեղադրանքներից որոշակի կետեր հանել և նրանց գործողությունները դասակարգել քրեական օրենսդրության այն դրույթի ներքո, որը նախատեսում է ավելի մեղմ պատիժներ, քան որոշ մեղադրանքներ։

Ընդգծվել է, որ չնայած այն հանգամանքին, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Մադաթ Բաբայանը մեղադրվում են «ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցագործություններ» կատարելու մեջ, և որ այդ մեղադրանքները իբրև թե  ապացուցվել են դատական ​​քննության ընթացքում, քանի որ դատարանի վերջնական որոշման, այսինքն՝ դատավճռի կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, համաձայն Ադրբեջանի  քրեական օրենսգրքի պահանջների, նրանք չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման։

Առաջարկվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղավոր ճանաչել  ու դատապարտել ցմահ ազատազրկման, պատիժը պետք է կրի բանտում: Պատիժը հաշվարկվելու է ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ից:

Առաջարկվել է Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ցմահ ազատազրկման դատապարտել։ Ազատազրկման ժամկետը հաշվարկվում է նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից։

Առաջարկվել է  Դավիթ Մանուկյանին  դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նրա ազատազրկման ժամկետը կհաշվվի ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ  Իշխանյանի վերաբերյալ միջնորդության մեջ ևս նշվում է  դատապարտել ցմահ ազատազրկման, որի ժամկետը կհաշվարկվի ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ից։

Առաջարկվել է Դավիթ Բաբայանին մեղավոր ճանաչել ու դատապարտել  ցմահ ազատազրկման։ Պատժի ժամկետը կսկսվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ից։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման, որից առաջին 10 տարին կկրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բանտարկության ժամկետը կսկսվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ից։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի համար  ևս առաջարկվել է 20 տարվա ազատազրկում, որից առաջին 10 տարին կկրի ուղղիչ գաղութում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բանտարկության ժամկետը սկսվում է նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ից։

Մադաթ Բաբայանի դեպքում առաջարկվել է ևս դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Նա պետք է 10 տարի ազատազրկումը կրի խիստ ռեժիմի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բանտարկության ժամկետը կհաշվարկվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից։

Մելիքսեթ Փաշայանին ևս առաջարկվել է դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից։

Գարիկ Մարտիրոսյանին առաջարկվում է դատապարտել 19 տարվա ազատազրկման, որից առաջին 10 տարին կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բանտարկության ժամկետը կհաշվարկվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից։

Դավիթ Ալավերդյանի  դեպքում նշվում է, որ նա պետք է դատապարտվի 18 տարվա ազատազրկման։ Նա իր պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի բանտում։ Նրա բանտարկության ժամկետը կհաշվարկվի ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից։

Լևոն Բալայանի դեպքում առաջարկվում է նրան դատապարտել 17 տարվա ազատազրկման։ Նա իր պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բանտարկության ժամկետը կհաշվվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից։

Վասիլ Բեգլարյանին առաջարկվում է մեղավոր ճանաչել և դատապարտել 16 տարվա ազատազրկման, որից առաջին 10 տարին կկրի բանտում, իսկ մնացած 10 տարին՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Բանտարկության ժամկետը կհաշվարկվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ից։

Գուրգեն Ստեփանյանի մասով միջնորդության մեջ նշվում է, որ նա պետք է դատապարտվի 16 տարվա ազատազրկման։ Նա պետք է իր պատժի առաջին 10 տարին կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Ազատազրկման ժամկետը կսկսվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից։

Էրիկ Ղազարյանին առաջարկվել է մեղավոր ճանաչել և դատապարտել 16 տարվա ազատազրկման։ Նա իր պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։Բանտարկության ժամկետը կսկսվի նրա ձերբակալման օրվանից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից։

Նշվում է, որ «տուժողների» ներկայացուցիչները համաձայնել են  դատախազության  պատժի առաջարկների հետ և խնդրել դատավորների կոլեգիային կայացնել համապատասխան դատավճիռ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  նոյեմբերի 27-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի