Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել կոռուպցիոն սկանդալի հետ կապված իր գործընկերոջ նկատմամբ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով պատժամիջոցներ են սահմանվում «Կվարտալ 95» նախագծի նրա գործընկերոջ՝ գործարար Թիմուր Մինդիչի և ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազության (SAPO) ուկրաինացի քննիչները մեղադրել են նրանց «Էներգոատոմ» պետական ​​ընկերությունում խոշոր կոռուպցիոն սխեմա կազմակերպելու մեջ, որի շրջանակներում «Էներգոատոմի» կապալառուներից պահանջվել է վճարել պայմանագրի արժեքի 10-15%-ի չափով կաշառք, գրում է Current time-ը։

Զելենսկիի նոյեմբերի 13-ի թիվ 843/2025 հրամանագրում նշվում է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցներ կիրառելու որոշումն ուժի մեջ է մտել։ Մինդիչը և Ցուկերմանը զրկվել են պետական ​և այլ պարգևներից։ Նրանց ակտիվներն Ուկրաինայում սառեցվել են երեք տարով, դադարեցվել է առևտրային գործունեություն իրականացնելու՝ նրանց հնարավորությունը։ Միջոցառումներ են ձեռնարկվել՝ Ուկրաինայից կապիտալի արտահոսքը կանխելու համար, կասեցվել է տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարումը, և նրանց նկատմամբ արգելք է սահմանվել հողամասեր ձեռք բերելու վրա և այլ միջոցառումներ են կիրառվել։

Հրամանագրում նշվում է, որ Մինդիչը և Ցուկերմանը, բացի Ուկրաինայի քաղաքացիությունից, ունեն նաև Իսրայելի քաղաքացիություն։

Մինդիչը չի մեկնաբանել մեղադրանքները. նրա գտնվելու վայրն անհայտ է:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրողները նոյեմբերի 12-ին կապ են հաստատել Ցուկերմանի հետ: Կոռուպցիայի մեղադրանքների մասին հարցին նա պատասխանել է. «Դա ճիշտ  չէ, ամբողջությամբ սուտ է»:

Հարցին՝ արդյո՞ք նա Իսրայելում է, Ցուկերմանը պատասխանել է. «Դա կարևոր չէ»: Հարցին էլ՝ ծրագրո՞ւմ է վերադառնալ Ուկրաինա, նա արձագանքել է. «Հաճույքով: Սա իմ հայրենիքն է»:շ

Bloomberg-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ էներգետիկ կոռուպցիայի հետաքննության սկսվելուց ի վեր չի խոսել գործարար Թիմուր Մինդիչի հետ։

«Ամենակարևորը մեղավորներին դատապարտելն է։ Պատերազմող երկրի նախագահը չի կարող ընկերներ ունենալ»,- ասել  է նա։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ գործում ներառված են «բիզնեսը և կառավարության որոշ անդամներ»։

«Նախ և առաջ նախարարները կրում են քաղաքական պատասխանատվություն, իսկ հետո, կախված հետաքննության արդյունքներից և դատարանի որոշումներից, այլ պատասխանատվություններ»,- ասել է նա։

Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում գտնվող «Կվարտալ 95» ընկերության համասեփականատեր Մինդիչին լրատվամիջոցները նկարագրում են որպես Զելենսկիի ընկեր։

Հավելենք, որ նախօրեին էլ այս գործի շրջանակում պաշտոնից հեռացվել է Ուկրաինայի արդարադատության նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի