Զինամթերք չի եղել․ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է՝ կործանված ինքնաթիռն ինչ է տեղափոխել Ադրբեջան

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջան-Վրաստան սահմանին վթարի ենթարկված C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռի վերաբերյալ։ Մասնավորապես, նշվում է, որ նոյեմբերի 11-ին C-130E տրանսպորտային ինքնաթիռը տեղի ժամանակով 09:02-ին թռիչք է կատարել Կայսերիից՝ Ադրբեջանի Գյանջա անձնակազմ և բեռներ տեղափոխելու առաքելությամբ: Այն անվտանգ վայրէջք է կատարել Գյանջայում ժամը 11:06-ին։

Ըստ հայտարարության՝ ժամը 13:15-ին այն 20 հոգանոց անձնակազմով մեկնել է դեպի հրամանատարության 5-րդ գլխավոր  բազա (Մերզիֆոն)՝ Հաղթանակի օրվա (Բաքվում նոյեմբերի 8-ին կայացած ռազմական շքերթը) տոնակատարությունների շրջանակում Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների համար տեխնիկական անձնակազմ և տարբեր պարագաներ հասցնելու համար։ Նշվում է, որ Ադրբեջանում թռիչքներ կատարող թուրքական F-16-երի 10 հոգանոց տեխնիկական սպասարկման համար թիմը ժամը 13:15-ին կրկին թռիչք է կատարել՝ ընդհանուր 20 հոգանոց անձնակազմով, որպեսզի տեղափոխվի 5-րդ գլխավոր ռեակտիվ բազա (Մերզիֆոն)՝ ինքնաթիռների համար տարբեր տեխնիկական սպասարկման նյութեր հասցնելու նպատակով։

Թռիչքից հետո ժամը 13:50-ին վերջնական ռադիոկապ է հաստատվել Թբիլիսիի օդային երթևեկության վերահսկողության ծառայության հետ։ Այդ ժամից հետո ինքնաթիռի հետ ռադիոկապը և ռադարը կորել են։

Ժամը 14:34-ին հաղորդվել է, որ թուրքական ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել Թբիլիսիից հարավ՝ Ադրբեջան-Վրաստան սահմանի մոտ։ Միջադեպի մասին իմանալուց հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն անմիջապես սկսվել են՝ համաձայնեցված Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների հետ, միաժամանակ, տարածաշրջան է ուղարկվել անօդաչու թռչող սարք։

Թուրքիայի ՊՆ-ն ընդգծել է, թե ինքնաթիռը տեղափոխել է անձնակազմ և ինքնաթիռի սպասարկման պարագաներ։ Ինքնաթիռում զինամթերք չի եղել, իսկ վթարի պատճառների մասին դեռ վաղ է մեկնաբանություններ անել։ Պատճառը կպարզաբանվի վթարի հետաքննության ընթացքում։

Հարցին՝ կշարունակե՞ն, արդյոք, թռիչքները Թուրքիայի ՌՕՈՒ զինանոցում ներառված մյուս C-130 ինքնաթիռները, ՊՆ-ից նշել են, որ ինքնաթիռների թռիչքները կանխարգելիչ նպատակներով կասեցվել են 2025 թվականի նոյեմբերի 12-ից։ Թռիչքները  կվերսկսվեն մանրամասն տեխնիկական զննումների և ստուգումների ավարտից հետո։

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ավելի վաղ հայտնել էին, որ կործանված օդանավում եղել են մասնագետներ, որոնք սպասարկել են նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթին մասնակցած Թուրքիայի F-16 կործանիչները։ Նրանք ուղեկցել են բեռը՝ F-16-երի պահեստամասերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի