Այս ընտրություններով մեր քաղաքական համակարգը կայանալու գրեթե զրոյական շանս ունի. Աղվան Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

– Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանի օգտին չքվեարկելու պատճառով ՀՅԴ-ից հեռացվելուց հետո Դուք մայիսի 4-ին այսպիսի հայտարարություն արեցիք․ «Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են»։ Անցել է 6 ամիս՝ ջրերը արդեն պարզվե՞լ են։

– Պարզվելու ընթացքի մեջ են։ Ժամանակը, թերեւս, կարճ է, բայց ես կարծում եմ՝ շատ բան պարզվում է։

-Իսկ ին՞չ է պարզվել Ձեզ համար։

-Ինձ համար ոչինչ չի պարզվել, այն տեսակետները, կարծիքները, որ ես ունեի, մնում են անփոփոխ, եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ես կարծում եմ, որ ես ինչ-որ առումով այդ ժամանակ նախազգուշացրել էի։

-Այն մտահոգությունները, որ Դուք ունեիք այդ ժամանակ՝ թե ներքին,թե արտաքին քաղաքականության առումով, շարունակո՞ւմ են պահպանվել։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Ձեզ վստահություն չի՞ ներշնչում։

– Եթե հիշում եք, ես իմ ելույթում նաեւ ասացի, որ ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանի ձգտումների ազնվությանը, բայց ես կուռքեր չեմ ընդունում։ Եվ այդ ասելով ես չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա 6 ամիս հետո ուրիշները այդ նույն բաներն են փորձում ասել եւ արդարացնել իրենց։ Այդ օրը ես մոտ 100 զանգ եմ ստացել հիմնականում այն բովանդակությամբ, թե՝ հպարտ ենք, որ Ձեր նման ընկեր ունենք եւ այլն։ Հիմա ես ուշադիր հետեւում եմ, թե այդ զանգողներից ոմանք ինչպես են մետամորֆոզների ենթարկվում։
Տեսեք՝արտաքին քաղաքական առումով որևէ տարբերություն չկա․ արվում է այն, ինչ-որ նախկին իշխանություններն էին փորձում անել այս կամ այն կերպ։ Ներքաղաքական առումով նույնպես չեմ տեսնում այնպիսի քայլեր, այնպիսի փոփոխություններ, որոնք կբավարարեն նույն այդ հրաշալի երիտասարդությանը, բացառությամբ մի քանի ժամանակավոր քայլերի։ Կոռուպցիայի դեմ քայլերը, կարծում եմ, համակարգային չեն։ Կա մեկ անձի իշխանություն։

– Բայց այդ իշխանությունը ժողովուրդն է տվել։

– Հասարակության մի հատվածը՝ անշուշտ, և այդ ոգևորությունն այսօր էլ կա, որովհետև դժգոհությունն այնքան մեծ էր նախկին համակարգից։ Բայց ողջ ժողովրդի մասին ես ինձ թույլ չեմ տվել խոսել, նույնը խորհուրդ կտամ մյուսներին։ Ցանկացած համակարգ՝ կլինի պետական կամ ավելի փոքր, օրինակ, կուսակցություն, եթե մեկ անձի բացարձակ իշխանություն է ունենում, վաղ թե ուշ քանդվում է։

– Նման կանխատեսում ունեք նաև գործող իշխանությունների՞ համար։

– Բնականաբար։ Օրինակ, նույն ՔՊ-ն տեղական մարմինների աշխատանքներին միջամտելու, իր ցանցը կառուցելու առումով շատ է նմանվում նախորդ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում է, թե մեզ համար էական տարբերություն չկա՝ համամասնակա՞ն ընտրակարգով, նո՞ր ընտրական օրենսգրքով, թե՞ հնով կլինեն ընտրությունները, բայց ես վստահ եմ, որ ՔՊ անդամների համար տարբերություն կա։ Համամասնականի դեպքում Փաշինյանի անունը պետք է գրվեր առաջին հորիզոնականում, և բոլորը այդ նշանի տակ պատգամավոր կդառնային։ Հիմա հարկադրված պետք է լինեն ռեյտինգայինով առաջադրվել, աշխատել, շատ ձայն հավաքել։ Խնդիր է, աշխատանք է ենթադրում։

– Եվ ի՞նչ է ցույց տալիս Ձեր այդ դիտարկումը։

– Իշխանությունն այսօր տիրապետում է բոլոր լծակներին՝ նաև ուժային։ Եվ այն անձինք, ովքեր ժամանակին ՀՀԿ-ի համար էին քվե բերում, նույն տարածքներում, կարծում եմ, նրանց մի մասը գործող իշխանությունների համար կաշխատի։

– Բայց գործող իշխանությունները հայտարարել են, որ այլևս չի գործելու նախկին ընտրական համակարգը՝ ընտրակաշառք չի բաժանվելու, ծանոթ-բարեկամների միջոցով քվեներ չեն կորզվելու։

– 2017թ․ և այս տարի ունեցել ենք Երևանի ավագանու ընտրություններ։ Տղաներից մեկը ուսումնասիրություն էր կատարել՝ վերցրել էր միայն երկու տեղամասի անձնական տվյալները և տեսել, որ երկու ընտրություններին քվեարկությանը 96 տոկոսով նույն մարդիկ են մասնակցել ։ Սա ցույց է տալիս, որ այն նույն մարդիկ, ովքեր քվեարկում էին ՀՀԿ-ի համար, այսօր քվեարկում են նոր իշխանության համար։ Նրանց մի մասն այն ժամանակ ընտրակաշառքով էր ձայն տալիս, բայց շատ մեծ տարբերություն չեմ տեսնում։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացը։

– Ո՞վ է որոշել, որ ընտրությունները պիտի տեղի ունենան դեկտեմբերին։ Մեկ անձ՝ պարոն վարչապետը։ Ես դա նորմալ չեմ համարում։ Եվ որքան մենք ունենանք մեկ անձի բացարձակ իշխանություն, այնքան հեռու կլինենք ժողովրդավարությունից։

– Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին։ Կարծում եք՝ մեր ժողովուրդը, մեր քաղաքական դաշտը զգո՞ւմ է նրա վերադարձի կարիքը։

– Այս ամբողջ ամիսների ընթացքում հարյուրավոր հանդիպումներ եմ ունեցել տարբեր մարդկանց՝ այդ թվում նախագահների, վարչապետերի, պատգամավորների հետ։ Հետևում եմ նաև պարոն Քոչարյանի հարցազրույցներին․ դրանք բավական հստակ են, նպատակային են։ Հատկապես վերջին շրջանում նրա այն տեսակետները, որ անհրաժեշտ է ձևավորել մտածողություն ունեցող մարդկանց թիմ, որոնք քաղաքականության մեջ դերակատար կլինեն, շատ բնական է։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ գործողություններն անցած 6 ամիսներին։
– Թույլ տվեք ՀՅԴ գործողությունները չմեկնաբանել, իմ կողմից դա կոռեկտ չի լինի։ Բայց պետք է հիշել հոկտեմբերի 2-ի հանրահավաքում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին վարչապետի հայտարարությունները։

– Արտահերթ ընտրություններին ընդառաջ ուժերի ինչպիսի՞ դասավորվածություն կարող է լինել։

– Երբ Շենգավիթում ու Դավիթաշենում պարոն վարչապետը երկու աղմկոտ ելույթ ունեցավ, մտածում էի՝ մյուս քաղաքական ուժերը պետք է չմասնակցեին Երևանի ավագանու ընտրություններին։ Բայց, ճանաչելով մեր քաղաքական դաշտը, դա ռեալ չէր։ Կարծում եմ , կմասնակցեն տասը-տասներկու ուժեր։ Կձևավորվի՞ այնպիսի թիմ, որը կկարողանա հակառակ դիրքերից հանդես գալ, բարդ է ասելը։ Բայց կարծում եմ, որ այս ընտրություններով մեր քաղաքական համակարգը կայանալու գրեթե զրոյական շանս ունի, և մենք կունենանք մի խորհրդարան, որն իր որակով շատ քիչ կտարբերվի նախորդներից։

-Իսկ ինչ եք անելու Դուք, հնարավո՞ր է մասնակցեք ընտրություններին՝ միանալով որեւէ ուժի։

-Զուտ ասելու համար՝ երբեք մի ասա երբեք, բայց ես այսօր նման որեւէ շահագրգռություն կամ նպատակ չունեմ, ես հանգիստ, խաղաղ հետեւում եմ դեպքերի ընթացքին։

-Հնարավոր է՝ վերադարձ լինի Դաշնակցություն, երկուստեք հասկանաք՝ որ միմյանց պետք եք։

-Թույլ տվեք նույն տրամաբանությամբ չարձագանքել՝ երբեք մի ասա երբեք, բայց այս ընթացքում էլ ինձ առաջարկություններ են եղել, ես ասել եմ՝ ոչ։

-Դուք եղել եք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարը, հնարավոր է որ առաջիկայում համագործակցեք Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նրա ստեղծելիք նոր ուժի շրջանակներում։

-Երբեք մի ասա երբեք։

-Այսինքն եղե՞լ են առաջարկություններ, քննարկումներ Ռոբերտ Քոչարյանի հետ։

-Ոչ, ես նման հարցեր չեմ քննարկում իմ անձի հետ կապված։Ես նայում եմ քաղաքական դաշտին եւ իմ նպատակը ես տեսնում եմ քաղաքական դաշտում իսկապես մտածող, կարող, ժամանակակից, լուրջ մարդկանց առկայությունը, եւ շատ կուզեի, որ նման թիմ ձեւավորվեր։ Բայց դա որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնության հետ։

Արմինե Ավետյան