Հոգևորականներ են հարցաքննվել․ աղմկահարույց դեպքերով իրավապահների և Մայր Աթոռի ընտրողական արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Այսօր վաղ առավոտից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից գրեթե մեկ տասնյակ հոգևորականներ են հրավիրվել Քննչական կոմիտե։ Վեհարանից ասում են՝ մանրամասների չեն տիրապետում։

Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ որպես վկա նրանցից մի քանիսն այսօր, իսկ մյուսները՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հարցաքննվելու են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին առնչվող աղմկահարույց ձայնագրության գործի շրջանակում։

Հոկտեմբերի 17-ին վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը և իշխանական «Civic.am»-ը ձայնագրություն էին հրապարակել, որում Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում էր, թե կաթողիկոսը ստիպում է իրեն և ընտանիքին մասնակցել Փաշինյանի դեմ ցույցերին:

Նույն օրը քրեական վարույթ նախաձեռնվեց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով, իսկ 5 օր անց Նաթան սրբազանը հրավիրվեց Քննչական կոմիտե և հարցաքննվեց։ Վարույթ է նախաձեռնվել նաև խտրականության հիմքով։

Ձայնագրության հրապարակման օրը  Մայր Աթոռը կոչով դիմեց իրավապահներին, սակայն չանդրադարձավ ձայնագրության բովանդակությանը. «Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»։

Մայր Աթոռի հույսը, սակայն, քննչական մարմինը մինչ օրս չի արդարացրել։ Եթե աղմկահարույց ձայնագրության բովանդակության մասով իրավապահ կառույցը շատ արագ գործի անցավ, ապա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի մասով թեև քրեական վարույթ է նախաձեռնվել անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով հոդվածի հատկանիշներով, սակայն Քննչական կոմիտեն մինչ օրս լռում է կարևորի մասին․ ինչպե՞ս է 5 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրբազանի մասին աղմկահարույց գրառում կատարել և արդյո՞ք ձեռքի տակ ունեցել է նրան վերագրվող սկանդալային տեսագրությունները։ 

Մայր Աթոռից այս ամենի շուրջ մեր հարցադրմանը շատ հակիրճ  պատասխանեցին. «Բավարարվեք հայտարարությամբ»։

Տեր Եսայի քահանա Արթենյանի մատնանշած հայտարարությունն ավելի վաղ Factor TV-ին տված կարճ մեկնաբանությունն էր այսպիսի բովանդակությամբ․ «Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ»։ 

Թե ովքեր են ներառված հանձնախմբի մեջ, երբ և ինչ ընթացակարգով են քննելու, Վեհարանից չեն մանրամասնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան