Լևոն Ալթունյանն իր չեխ գործընկերոջ հետ քննարկել է բժշկական տուրիզմի զարգացման հարցը

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Գործընկերները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական-վերլուծական, էլեկտրոնային առողջապահական համակարգերի բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման և այլ ուղղություններով։

Նախարարներն անդրադարձել են նաև չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառման արդյունքներին։

Այնուհետև, Հայաստանի պաշտոնական պատվիրակության անդամներն այցելել են Պրահայի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ և «Մոտոլ» համալսարանական կլինիկա, շրջել հիվանդանոցներում, ծանոթացել գիտական ներուժին։

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Պետր Ցետկովսկին և ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ 

Վերջին 3 տարվա ընթացքում հուշագրի շրջանակում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների  շուրջ 10 հայ մասնագետ վերապատրաստվել է Եվրոպայում լավագույն ավանդույթներ ունեցող հիշյալ կլինիկաներում։ Արդյունքում, 2017 թվականին Հայաստանում՝ Արյունաբանական կենտրոնում իրականացվեց ցողունային բջիջների հավաքագրում և 2 հիվանդի ոսկրածուծի բարեհաջող փոխպատվաստում։ 

«Փոխգործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների կայացմանն ու զարգացմանը»,- նշել է Լևոն Ալթունյանը և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի։

Հանդիպումների ավարտին Հայաստանի պատվիրակության անդամները մասնակցել են չեխ-չինական համագործակցության ֆորումի շրջանակում Չեխիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված պաշտոնական գալա-ընթրիքին։