Հայտնաբերվել են թուրքական ռազմական օդանավի կործանման հետևանքով զոհված 18 զինվորների մարմինները

Լուրեր

24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
Բոլորը

Վրաց-ադրբեջանական սահմանին կործանված թուրքական ռազմական բեռնատար օդանավում գտնվող 20 անձանցից 18-ի մարմինները գտնվել են, մյուս երկուսի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

«Երեկ մոտավորապես ժամը 14:00-ին թուրքական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել Ադրբեջանի տարածքից, հատել Վրաստանի սահմանը և վթարի ենթարկվել մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Նրանցից 18-ը հայտնաբերվել են և, ցավոք, զոհվել են, երկու անձի որոնումները շարունակվում են»,- ասել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ մշտական ​​կապի և համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ։ Վրացի նախարարն ասել է, որ ստեղծվել է միջազգային քննչական խումբ, որում ներառված են թուրք գործընկերները։ Նրանք գիշերը մնացել են դեպքի վայրում և մասնակցել քննչական գործողություններին։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ կործանված ռազմական ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի