ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այդ թվում՝ Թուրքիային կոչ է անում ՌԴ-ից էներգակիրներ չգնել

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել Ռուսաստանից նավթի ու գազի գնումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման վերաբերյալ։

Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն  հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

«Միացյալ Նահանգները և թուրքական պատվիրակությունը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը իսրայելցի պատանդներին վերադարձնելու և Գազայում երկարատև հրադադարի հասնելու ջանքերին։ Միացյալ Նահանգները նաև ընդգծել է նախագահ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին՝ դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ դնելուն օգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հաքան Ֆիդանն էր թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ հայտնել իր բանակցություններից։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար՝ Անկարան դարարեցնի ՌԴ-ից նավթի ու գազի գնումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի