Ֆիդանը Սպիտակ տանը միացել է Թրամփ-Շաարա բանակցություններին․ նա ներկայացրել է Սիրիայի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի  արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի Վաշինգտոնում բարձր մակարդակի բանակցություններ է վարել, այդ թվում՝ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը Սիրիայի, Գազայի հատվածի և մի շարք այլ կարևոր տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։

«Ինչպես կարելի է ավելի արդյունավետ կառավարել խնդրահարույց տարածքները, մասնավորապես, Սիրիայի հարավային և հյուսիսային հատվածներում և այլ շրջաններում։ Ինչպես կարելի է մշակել Caesar Act-ը։ Մենք հնարավորություն ունեցանք մանրամասն ուսումնասիրել այս հարցերը և ներկայացնել մեր տեսակետներն ու դիրքորոշումները»,- ասել է նա ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող թուրքական լրատվամիջոցներին։

Ֆիդանի այցը համընկել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ Սպիտակ տանը գտնվելու հետ։ Ֆիդանը նշել է, որ ինքը նույնպես հրավիրվել է Սպիտակ տուն, որտեղ միացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթկոֆին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքին, ինչպես նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաիբանիին։

«Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Թուրքիայի ընդհանուր տեսակետները Սիրիայի վերաբերյալ, ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունները և Սիրիայի զարգացմանը, միասնությանը, համերաշխությանը, խաղաղությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր»,- ասել է Ֆիդանը։

Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարարին ԱՄՆ-ում ընդունել է նաև Սիրիայի նախագահ ալ-Շարաան։ Փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպման մասին ոչինչ չի հաղորդվում։

ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում Հաքան Ֆիդանը քննարկել է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Թուրքիայի հնարավոր դերը միջնորդական ջանքերում։ Անկարան և Վաշինգտոնը նաև կարծիքներ են փոխանակել Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի