Թուրքիայում BeIN Sports հեռուստաալիքի շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
Բոլորը

42-ամյա Քեմալ Ս.-ն ատրճանակով ներխուժել է Ստամբուլի Այազաղայի BeIN Sports հեռուստաընկերության շենք։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը շենքի անվտանգության աշխատակից մի կնոջ ամուսինն է, իսկ նրա թիրախը սպորտային մեկնաբան Գյունթեքին Օնայն է եղել։

Հաղորդվում է, որ նախորդ օրը անվտանգության կին աշխատակիցը մերժել է փոխանցել Օնայի սննդի պատվերը՝ ասելով. «Ո՞վ է Գյունթեքին Օնայը։ Ես նրան չեմ ճանաչում»։ Ի պատասխան՝ մարզական մեկնաբանը մուտքի մոտ վիրավորել է կնոջը՝ ասելով․ «Ինչո՞ւ եք վարձում նման մարդկանց»։

Ենթադրվում է, որ սա էլ այսօրվա միջադեպի պատճառ է դարձել։ Օնայն այդ պահին շենքում չի եղել։

Հեռուստաալիքի շենք ներխուժած տղամարդու հետ ոստիկանության բանակցությունները հաջողությամբ են պսակվել։  Զայրացած ամուսնուն համոզել են հեռանալ, նա ձերբակալվել է։ Պարզվել է նաև, որ նրա ձեռքին խաղալիք զենք է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի