Ընկերությունները վարձում են նախկին աշխատակիցներին, քանի որ ԱԲ-ն՝ արհեստական բանականությունը, չի արդարացնում սպասումները․ հետազոտություն

Լուրեր

11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արհեստական ​​բանականության (ԱԲ) շուրջ աղմուկը շարունակում է ազդել կորպորատիվ ռազմավարության վրա: Շատ կազմակերպություններ, որոնք տնտեսական անորոշության պայմաններում սկսել էին օգտվել ԱԲ-ի առաջարկած ծառայություններից ու աշխատակիցներին ազատել աշխատանքից, դանդաղորեն սկսել են նախկին աշխատակիցներին վերադարձնել աշխատանքի։

Visier վերլուծական ընկերության նոր տվյալները, որոնցով նա  կիսվել է  Axios-ի հետ, ցույց են տալիս, որ ընկերությունները վերստին վարձում են աշխատատեղեր վերադարձնել նույն աշխատակիցներին, ինչը նշանակում է, որ ավտոմատացված տեխնոլոգիաները դեռևս չեն փոխարինում աշխատակիցներին այն մասշտաբով, ինչպես որոշ ղեկավարներ կանխատեսում էին․ փոխանցում է Techspot—ը։

Visier-ը վերլուծել է աշխարհի 142 ընկերություններում աշխատող 2.4 միլիոն աշխատողների զբաղվածության տվյալները: Աշխատանքից ազատված աշխատակիցների մոտ 5.3 %-ը հետագայում վերադարձել է իր նախկին գործատուի մոտ։ Այս ցուցանիշը կայուն է մնացել մի քանի տարի շարունակ, բայց վերջերս սկսել է աճել։ Visier-ի տնօրեն Անդրեա Դերլերը նշել է, որ տվյալները ցույց են տալիս, որ շատ կազմակերպություններ բախվում են այն իրականությանը, թե ինչ կարող են և ինչ չեն կարող անել արհեստական ​​բանականության գործիքները: Նա արհեստական ​​բանականությունը նկարագրել է որպես մարդկային ռեսուրսի կրճատումների համար  հարմար, բայց դեռևս ոչ լիովին արդարացված։

Այս միտումը ընդգծում է տեխնոլոգիաների վերաբերյալ սպասումների և գործնական արդյունքների միջև անհամապատասխանությունը: Մինչդեռ արհեստական ​​բանականությամբ աշխատող գործակալները և թվային աշխատուժի համակարգերը ընդլայնվում են տարբեր ոլորտներում։ Visier-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ այս համակարգերը հազվադեպ են ամբողջությամբ փոխարինում աշխատատեղերին։ Փոխարենը, նրանք հակված են ավտոմատացնել առաջադրանքները, հաճախ ընկերություններին զրկելով նոր գործիքները կառավարելու կամ լրացնելու համար անհրաժեշտ մարդկային փորձից: Այդ բացը որոշ ընկերություններին ստիպել է փորձառու աշխատողներին վերադարձնել աշխատանքի, քանի որ արհեստական ​​բանականության ինտեգրման ծախսերն ու բարդություններն աճում են:

Դերլերը նշել է, որ շատ ղեկավարներ պարզապես ժամանակ չեն ունեցել գնահատելու արհեստական ​​բանականության տեղակայման իրական ծախսերը կամ որոշելու, թե որ դերերը կարող են իրատեսորեն ավտոմատացվել։ Արհեստական ​​ բանականության ենթակառուցվածքների՝ սարքավորումների, տվյալների համակարգերի և անվտանգության շրջանակների ներդրումը պահանջում է  կապիտալ մեծ ծախսեր։ Այդ  ծախսերը հաճախ գերազանցում են կանխատեսումները, ինչը ստիպում է կառավարող աշխատակազմին վերանայել ներդրումների իրական եկամտաբերությունը։

Interactive Brokers-ի գլխավոր ռազմավար Սթիվ Սոսնիկն ասել է, որ ոլորտում վերջին ժամանակներս կատարված ծախսերի միտումները ենթադրում են, որ «գուցե այս ամբողջ գումարը իրականում այդքան էլ իմաստուն չի ծախսվում»։

Նույնիսկ ստանդարտ ծախսերի կրճատման քայլերը, ինչպիսիք են աշխատանքից ազատումները, ունեն թաքնված հետևանքներ: Orgvue-ի՝ աշխատուժի պլանավորման ծրագրային հարթակի տվյալները գնահատում են, որ ընկերությունները աշխատուժի կրճատումից խնայած յուրաքանչյուր 1 դոլարի համար ծախսում են մոտավորապես 1.27 դոլար։ Այդ թիվը ներառում է աշխատանքից հեռացման նպաստը, գործազրկության ապահովագրությունը և այլ անուղղակի ծախսեր, որոնք կարող են ժամանակավորապես փոխհատուցել աշխատավարձի խնայողությունները:

Վերջիվերջո, այն կազմակերպությունները, որոնք սխալ են գնահատում արհեստական ​​բանականության խնայողական ներուժը, կարող են հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինեն վերադարձնել այն տաղանդներին, որոնց ազատել էին աշխատանքից։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի