Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը քարոզարշավի 5-րդ օրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքական ուժի ծրագրի մինիմումը խորհրդարան անցնելն է, իսկ մաքսիմումը՝ իշխանափոխությունը։

Նա վստահություն հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը կհաղթահարի անցողիկ շեմը և խորհրդարանում կփորձի փոխել քաղաքական խոսքի մշակույթը։

«Օգտվելով առիթից՝ խնդրում եմ բոլորին, որպեսզի անպայման հունիսի 7-ին գնան ընտրության, որոշեն՝ ում են ուզում ընտրել։ Եթե չգիտեք՝ ում ընտրել, մեզ ընտրեք»,- ծիծաղելով ասաց Մարությանը։

Խոսելով ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորության մասին՝ Մարությանը նշեց, որ Հայաստանի պատմության ընթացքում երբևէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիների 60-70 տոկոսը մասնակցի քվեարկությանը, ապա իշխանափոխության հնարավորություն կլինի։

Factor TV-ն հետաքրքրվեց Մարությանից՝ գործնականում ի՞նչ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներ կան արցախցիների վերադարձը միջազգային օրակարգ վերադարձնելու համար, քանի որ դա նշված է իրենց ծրագրում։

«Սա շատ կարևոր հիմնադրույթ է, որը պետք է մեր ժողովուրդը լավ իմանա․ արցախցիների վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող վերցնել իրենցից։ Միջազգային ատյանների միջոցով իրենք կարող են դիմել, հասնել հաջողության, և այդ իրավունքն իրագործել։ Այստեղ ամենագլխավոր պահանջն իշխանությունից այն է, որ չխոչընդոտի դրան։ Մենք հիմա ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ առնվազն պետք չի խոչընդոտել, առնվազն արցախցուն պետք չի թիրախավորել։ Իսկ մեր իշխանությունները շատ հստակ, պլանավորված, քայլ առ քայլ զբաղված են արցախցիներին թիրախավորելու գործով, արցախցիներին միջամտելու իրենց այդ իրավունքն իրագործելու գործին։ Մենք ասում ենք մեր ծրագրում, որ պետք է մարդկանց թույլ տաս իրագործել իրենց իրավունքները, որոնք միջազգային ատյանները թույլ են տալիս»,- ասաց Մարությանը։

Պատասխանելով Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին հարցին՝ Մարությանն ասաց, որ իրենց քաղաքական ուժի մոտ այդպիսի օրակարգ չկա։

«Նման լուրջ որոշումներ ընդունելու համար բավականին լուրջ արգումենտներ են պետք»,- հավելեց Հայկ Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։