Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի եթերում խոսել է նախընտրական քարոզարշավի ընթացքի, քաղաքական դաշտի առողջացման գործընթացում թերացումների, ընդդիմության դաշտի և Ռուսաստանի միջամտության մասին։ Նա խոստովանել է, որ իշխանությունը պատշաճ ջանք չի գործադրել օլիգարխիկ համակարգը վերացնելու ուղղությամբ, սակայն վստահեցրել է, որ հունիսի 7-ից հետո այդ խնդրի վրա կկենտրոնանան։

Քարոզարշավի ընթացքը գնահատելով՝ Գաբրիելյանը նշեց. «Ընտրարշավը անցնում է շատ պոզիտիվ, ջերմ, կարելի է ասել, դինամիկ մթնոլորտում։ Ընտրարշավը միանշանակ նաև անցնում է արդյունավետ, ինչը որ, ի վերջո, արձանագրվել է հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրացրել են իրենց ընտրական իրավունքը»։

Այն հարցին, թե ինչու է օլիգարխիան դեռևս քաղաքականության մեջ և արդյո՞ք դա իշխանության թերացումը չէ 2018-ից հետո, Գաբրիելյանը պատասխանեց՝ ընդունելով իշխանության թերացումները. «Մենք բազմիցս դա խոստովանել ենք։ Քաղաքական համակարգի առողջացման գործընթացը, ես չէի ասի, որ տապալել ենք, բայց, այո, պատշաճ ջանք չենք գործադրել, որպեսզի մեր քաղաքական դաշտում այլևս երբևիցե օլիգարխիան և փողը դեր չխաղան։ Բայց էլի եմ ասում՝ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Եվ այո, հունիսի 7-ից հետո պետք է կենտրոնանալ այդ խնդրի վրա, պետք է ավելի շատ ջանք թափել»։

Նրա խոսքով, խնդիրներից մեկն այն է, որ հայաստանյան օլիգարխիան արտաքին ուղղորդում ունի. «Այնուամենայնիվ, ինքը մեր հայաստանյան օլիգարխիան չի։ Ինքը դրսի օլիգարխիա է ավելի շատ և ավելի շատ սպասարկում է դրսի շահերը։ Բայց հա, իմանալ դա և փաստացի ավելի կտրուկ քայլեր չգործել այդ օլիգարխիայի հանդեպ, իհարկե, մեր մեղավորությունն է»։

Ի պատասխան դիտարկման, որ ՔՊ-ի շուրջ նույնպես կան խոշոր գործարարներ, Գաբրիելյանը հակադարձեց. «Մենք մեր թիմում ունեցել ենք մեծահարուստ, հարուստ մարդիկ, որոնք, այդ թվում նաև նախկին ռեժիմի ժամանակ, հալածվել են, և հալածվել են շատ կոշտ։ Առնվազն, որովհետև մեր թիմակիցները գրագետ են ավելի, շատ ավելի գրագետ են»։

Գաբրիելյանը նշեց, որ իրենց ձեռնտու չէ ներկայիս, իր ձևակերպմամբ՝ բովանդակությունից զուրկ ընդդիմությունը. «Մեզ միանշանակ ձեռնտու չի, որովհետև դա մեզանից էլ, մեր թիմից էլ, թիմակիցներից էլ, հսկայական անիմաստ էներգիա է վերցնում։ Մենք շատ ավելի լավ և արդյունավետ գործ կարող ենք անել առանց դրա։ Մեզ միանշանակ ձեռնտու է այն ընդդիմությունը, որը որ կգա, կնստի մեր դեմը, թղթերը այսպես կհանի, կդնի սեղանին և բովանդակային քննադատության մեզ կարժանացնի։ Ոչ թե կգնանք, կընկնենք էն անիմաստ թուրք-դավաճան խոսակցության մեջ»։

Ըստ Գաբրիելյանի, Հայաստանի իրական անկախացման գործընթացը նոր է սկսվել. «Իմ կարծիքով՝ մեր, որպես այդպիսին, անկախության գործընթացը ավելի շատ սկսվել է 2018 թվականից, քան 91 թվականից։ Ներկայումս այն հազվագյուտ պահն է, երբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհի քարտեզի վրա, ի վերջո, հնարավորություն ունի իր դերը հստակեցնելու և հասկանալու։ Ի՞նչ է հայտնվել աշխարհի քարտեզի վրա, որպես սուբյեկտ, ո՞րն է եղել իր դերը։ Եղել է ինչ-որ մի դեր, հիմա, բայց այդ դերը, իմ համար նաև միանշանակ է, որ լիարժեք Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, և մեր ժողովրդի շահի սպասարկման մասին չի եղել։ Այլ շահերի մասին է եղել, այլ ուժային կենտրոնների շահերի սպասարկման մասին է եղել։ Հունիսի 7-ի ընտրությունները շատ կարևոր են, որովհետև Հայաստանի Հանրապետության համար բացվելու են մեծագույն հնարավորություններ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան