Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետում տալու նոր կարգ է սահմանվել

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Կառավարությունը սահմանել է այն կարգն ու պայմանները, որոնց համաձայն աշխարհի լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալ՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանում աշխատելու պայմանով։ Նոր համակարգը նպատակ ունի խրախուսել արտերկրում կրթություն ստացած քաղաքացիների վերադարձն ու նրանց ներգրավումը երկրի զարգացման տարբեր ոլորտներում։

«Կառավարությունը նախորդ շաբաթ բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունից, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և զինվորական ծառայությունից ազատման նոր համակարգի ներդրում:

Աշխարհի լավագույն բուհեր են համարվում https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունները:

Նշված հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար կստանան զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Կարգի 1-ին հավելվածով կարգավորվում են աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև համապատասխան ուսումնական հաստատության ուսանող կամ դիմորդ լինելու մասին փաստաթղթերը:

2-րդ հավելվածով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին տարկետման ընթացքում յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում պարտավոր է ՀՀ-ում փաստացի գտնվել 183 և ավելի օր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել գործատուի կողմից գործուղվելու կամ գործատուի համաձայնությամբ որակավորման բարձրացման նպատակով ՀՀ-ում չգտնվելու հանգամանքներով:

Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու պահանջը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում, եթե քաղաքացին որակավորման բարձրացման նպատակով գտնվում է այլ երկրում, կամ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում նա չի աշխատում տվյալ կազմակերպությունում: Աշխատանքն ընդհատվելու դեպքում քաղաքացին պարտավոր է երեք ամսվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան անցնել նոր աշխատանքի: Նշված պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

3-րդ հավելվածով սահմանվել են այն ոլորտները, որոնցում աշխատելու համար քաղաքացիներին կտրամադրվի տարկետում: Դրանք են՝

-հանրային կառավարման ոլորտ
-կրթության և գիտության ոլորտ
-ռազմարդյունաբերության ոլորտ
-բարձր տեխնոլոգիաների ոլորտ
-արդյունաբերության ոլորտ, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, գյուղմթերքի արտադրությունը և հանքարդյունաբերությունը
-առողջապահության ոլորտ
-ֆինանսական ոլորտ
Ներդրված տարկետման նոր համակարգը նպատակ ունի խրախուսելու աշխարհի լավագույն բուհերում սովորած քաղաքացիների վերադարձը հայրենիք և նրանց ընդգրկումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։