Սլովակիայի ՊՆ ղեկավարը կմասնակցի Բաքվի շքերթին․ Ալիևը նրա հետ ռազմական գործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել  Կալինյակի գլխավորած պատվիրակության մասնակցությունը վաղը Բաքվում կայանալիք զորահանդեսին։

Հյուրը նաև շնորհավորանքներ է փոխանցել Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի հարցում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։

Ադրբեջանի ղեկավարը նշել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի պատմական նշանակությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման համար՝ ընդգծելով դրանց դերը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։ Կալինյակը գոհունակություն  է հայտնել Ալիևի՝ Սլովակիա սպասվող այցի կապակցությամբ։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Սլովակիայի միջև երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխըմբռնման և աջակցության վրա, կրում են ռազմավարական գործընկերության բնույթ։ Ընդգծվել են  տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Սլովակիայի օգնությանը Ադրբեջանի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքու կմեկնի թուրքական պատվիրակության կազմում՝ շքերթը դիտելու համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ևս լինելու է պատվիրակության կազմում։ Բացի այդ, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» շքերթին ներկա է լինելու նաև Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նոյեմբերի 8-ին Բաքվում ներկա կգտնվեն շքերթին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի