Վաղարշապատում առերևույթ խախտվում է քարոզչական պաստառների և դահլիճների հասանելիության կուսակցությունների իրավունքը. Անկախ դիտորդ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Անկախ դիտորդ դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վաղարշապատ համայնքում քարոզչության ժամանակատվածի դիտարկման ընթացքում ահազանգեր է ստանում որոշ կուսակցություններից և դաշինքներից իրենց քարոզչական պաստառների համակարգված վնասման վերաբերյալ։ Ըստ հայտարարության՝ Վաղարշապատում առերևույթ խախտվում է քարոզչական պաստառների և դահլիճների հասանելիության կուսակցությունների իրավունքը։

«Առանձին բնակավայրերում իրականացրած մշտադիտարկումը ցույց է տալիս, որ քարոզչական պաստառների վնասման դեպքերը տարածված բնույթ ունեն, կրում են շարունակական բնույթ, և վնասվում են միաժամանակ մի քանի կուսակցությունների քարոզչանյութերը։

Քարոզչական պաստառների պատռելը, պոկելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը արգելվում է Ընտրական օրենսգրքի (ԸՕ) 21-րդ հոդվածիի 7-րդ մասով։ Նման արարքի համար պատասխանատվություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 40․11 հոդվածի երկրորդ պարբերությամբ, որի համաձայն պաստառների համար առանձնացված տեղերում տեղադրված քարոզչական պաստառը դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 50-150 հազար դրամի չափով:

Դիտարկման արդյունքները ցույց են տալիս նաև, որ քարոզչական պաստառների փակցման համար հատկացված անվճար վահանակների մակերեսները բավարար չեն՝ բոլոր թեկնածու ութ քաղաքական ուժերի պաստառների տեղադրման համար։ Հավասար հնարավորություն ապահովող վահանակների տրամադրումը նախատեսված է ԸՕ 21-րդ հոդվածի 3-րդ և 3․1 մասերով և համայնքի ղեկավարի սեփական լիազորություն հանդիսացող պարտավորությունն է։

Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․18 հոդվածի 3-րդ մասի սահմանված պահանջների խախտմամբ վահանակների տրամադրումը նույնպես առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-150 հազար դրամ։

Միավորված համայնքներում չնախատեսված վայրերում փակցվող (երբեմն անվտանգության և ողջամտության կանոնների անտեսմամբ կախվող) պաստառների տարածվածությունը հանդիսանում է ՎԻՎՕ 40․19 հոդվածով սահմանված չնախատեսված վայրում կամ կանոնների խախտմամբ քարոզչական պաստառների փակցնելը, որը կարող է հանգեցնել ֆիզիկական անձի դեպքում 200-300 հազար դրամ, իսկ կուսակցության / դաշինքի պաշտոնատար անձի դեպքում 300-500 հազար դրամ տուգանքի։

Խախտումներով կամ չնախատեսված վայրում փակցված պաստառի չհանելը, իր հերթին նույնպես նախատեսում է նույն սահմանաչափերով տուգանք ֆիզիկական և կուսակցությունների պաշտոնատար անձանց համար։

Մտահոգող է նաև Մայր Հայաստան կուսակցության այն ահազանգը, որ ընտրողների հետ հանդիպումների համար նախատեսված, մարզպետարանի կողմից նախատեսված դահլիճները չեն տրամադրվում կուսակցությանը և համապատասխան դիմումները մերժվում են՝ միևնույն ժամանակ տրամադրվելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողների հետ հանդիպումների համար։ Նման հանդիպումների համար դահլիճների տրամադրումը ԸՕ 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով երաշխավորված պետության պարտավորություն է։
📢Վերոշարադրյալը հաշվի առնելով, կարևորելով քաղաքական փոխզսպման սկզբունքը, ՀՀ օրենսդրությամբ կուսակցություններին վերապահվող կարևոր դերը և կոչ ենք անում Վաղարշապատ համայնքի ավագանու թեկնածուներին, իրենց առաջադրած կուսակցություններին արձանագրել իրենց իրավունքների խախտման, մրցակից ուժերի կողմից օրինազանցության բոլոր դեպքերը ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև իրավական մեխանիզմները գործարկելով։ Հանրային իշխանությանը հավակնող պատասխանատու քաղաքական ուժերն են, որ պետք է շահագրգռված լինեն սեփական շահերը պաշտպանել օրենսդրությամբ ընձեռնված բոլոր միջոցներով։

Միաժամանակ, մտահոգիչ են հանրային սահմանափակ ռեսուրսների (պաստառների փակցման օրենքով նախատեսված վայրեր, դահլիճներ և այլն) օգտագործման ապօրինի չարաշահումները պետական և տեղական իշխանություն ունեցող կուսակցության՝ Քաղաքացիական պայամանգրի օգտին»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ քարոզարշավը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը․ այդ օրը կլինի լռության օր, նոյեմբերի 16-ին Վաղարշապատը կընտրի նոր ավագանի, որն էլ իր կազմից կընտրի նոր համայնքապետին։