Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել հեղաշրջման կազմակերպման գործով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) գործողություն է իրականացրել Hurriyet TV-ի խմբագրությունում։ Hürriyyət թերթի, համանուն hurriyyet.az կայքի և Hurriyyet TV հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովը ձերբակալվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Վուգար Մամեդովն Ադրբեջանի Դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուի եղբորորդին է։

Ըստ իշխանամետ կայքերի՝ խմբագրության խուզարկության ժամանակ առգրավվել է համակարգիչ և որոշ փաստաթղթեր։

Նշվում է, որ գործողությունը կապված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի հետ, որը ներկայում տնային կալանքի տակ է։

Հավելենք, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանն օրերս որոշում էր կայացրել Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Դատարանը, բավարարելով Ռամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։

Նրան  մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ռամիզ Մեհդիևը ծրագրել է երկրի  նախագահ Իլհամ Ալիևի սպանությունը։ Ադրբեջանի նախագահական օդանավի փոխարեն, սակայն, խոցվել է AZAL-ի ինքնաթիռը։ Դրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Մեհդիևը փորձել է ՌԴ-ի աջակցությամբ հեղաշրջում պատրաստել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի