Խաղողի «Արենի» և «Ոսկեհատ» սորտեր մթերող տնտեսվարողները պետությունից սուբսիդավորում կստանան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կառավարությունը որոշմամբ հաստատվել է 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը: Սահմանվել է, որ 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից։

Որոշման ընդունումը պայմանավորված է «2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզում 2025 թվականին խաղողագործների կողմից արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի Վայոց ձորի մարզում արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման համար և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝ Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում, առնվազն 700 տոննա և ավելի քանակի մեջ հաշվի չի առնվում և սուբսիդավորում չի տրամադրվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար։

Որոշմամբ հաստատվում են նաև միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը և մթերվող Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը։ Միջոցառման շրջանակներում Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումն առաջարկվում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։ Աջակցության տրամադրման առնվազն 700 տոննա շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ ծրագրից չկարողանան օգտվել գինու արտադրության նպատակով Արենի և Ոսկեհատ մթերող տնտեսավարողները՝ գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծելու նպատակով։

Ծավալվել է քննարկում խաղողի մթերումներին աջակցման բանաձևի շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, և այդ հարցով պետք է ավելի պարբերաբար զբաղվենք: Մենք պարբերաբար այս խնդիրները քննարկում ենք այն ժամանակ, երբ բերքն է հասնում, բերքահավաք է և հավաքած բերքից մարդիկ չգիտեն, թե ինչ անել, մենք էլ ստիպված սուբսիդավորում ենք: Եթե ավելի պարբերաբար զբաղվենք, կարծում եմ, ավելի համակարգված օժանդակության ծրագրեր կգեներացնենք, որոնք հնարավորություն կտան, որ այդ բիզնեսն աշխատի, ոչ թե ամեն ցիկլում օժանդակության հաշվին գոյատևի»: