ՌԴ-ն ԱՄՆ-ին ուղարկել է «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որում կրկին պահանջել է Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն․ Reuters

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Անցյալ հանգստյան օրերին Ռուսաստանն ԱՄՆ-ին ուղարկել է «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որում շարադրել է Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու՝ արդեն հայտնի իր պայմանները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրում է Meduza-ն։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ փաստաթղթում կրկին հիշատակվում է Ռուսաստանի պահանջը՝ վերահսկողություն հաստատել ամբողջ Դոնբասի նկատմամբ։ Ըստ Reuters-ի՝ այս դիրքորոշումը մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ դադարեցնել մարտական ​​գործողություններն առաջնագծում։ Ավելին՝ Ռուսաստանը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող տեղակայվել Ուկրաինայի տարածքում՝ համաձայն խաղաղության համաձայնագրի։

Reuters-ը պնդում է, որ փաստաթուղթն ընդգծում է Ռուսաստանի վճռականությունը՝ հավատարիմ մնալ Ուկրաինայի նկատմամբ «առավելապաշտական ​​պահանջներին»։

Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ»։ Նա առաջարկել էր  դադարեցնել մարտերն առաջնագծում։ Այս առաջարկին աջակցել էին Զելենսկին ու եվրոպացի առաջնորդները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։

Հավելենք, որ ավելի վաղ միջազգային մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ Բուդապեշտում նախանշված Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել են։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն, վստահեցրել է, որ դրանք շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի