Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հունգարիայում շարունակվում են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները, չնայած դրա չեղարկման մասին  լուրերին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այս մասին հայտնել է Ֆեյսբուքում։

«Սիյարտոն Վաշինգտոնում է։ Խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Ամսաթիվը դեռևս անորոշ է։ Երբ ժամանակը գա, մենք այն կկազմակերպենք։ Եվ, իհարկե, վաղը՝ Խաղաղության երթով, մենք աշխարհին ցույց կտանք, որ Բուդապեշտը պատահականորեն չի ընտրվել։ Դա տեղի է ունեցել, քանի որ Հունգարիան խաղաղության կղզի է, իսկ հունգարացիները խաղաղության կողմն են»,- նշել է Օրբանը։

Պուտինը և Թրամփը համաձայնության էին եկել նոր երկկողմ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նրանք որպես հանդիպման վայր ընտրել են Հունգարիան, սակայն ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ։

Ավելի վաղ էլ Հուգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ժամանել էր ԱՄՆ՝ հանդիպման նախապատրաստման համար։

Սակայն նախօրեին միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Բուդապեշտում նախանշված Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպման մասով նշել էր, որ այն լինի «ժամանակի վատնում»։ ԱՄՆ նախագահը նշել է, որ հանդիպման վերաբերյալ որոշումները կկայացվեն առաջիկա օրերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի