«Ռուսները չափազանց շատ բան են ուզել». Բուդապեշտում նախանշված Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել են. ԶԼՄ-ներ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույցն «արդյունավետ է եղել», սակայն Դոնալդ Թրամփը կարծում է, որ «երկու կողմերն էլ դեռևս բավականաչափ պատրաստ չեն բանակցելու՝ առաջ շարժվելու համար»։ Այս մասին հայտնել է NBC News-ի թղթակից Գարեթ Հաակեն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

Reuters-ի աղբյուրներն էլ հայտնել են, որ առաջնորդների հանդիպումը «դադարի վրա է»՝ Կրեմլի կողմից Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ անհապաղ համաձայնության չգալու պատճառով։

«Ենթադրում եմ՝ ռուսները չափազանց շատ բան էին ուզում, և ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփը չի կարողանա համաձայնության գալ Բուդապեշտում»,- լրագրողներին ասել է դիվանագետներից մեկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը «տարբեր սպասումներ» ունեն Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի վերաբերյալ։ Reuters-ը հայտնել է, որ Ռուբիոն և Լավրովը պլանավորել էին հանդիպել հոկտեմբերի 23-ին։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը հայտարարել էր Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին՝ Ռուսաստանի առաջնորդի հետ երկժամյա հեռախոսազրույցից հետո:

Ավելի ուշ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է կանգ առնեն ներկայիս առաջնագծում: Երբ Թրամփին հարցրել էին, թե ինչ պետք է անել Դոնբասում, նա պատասխանել էր, որ ամեն ինչ պետք է թողնել «ինչպես կա»:

Հետո Լավրովը հայտարարել էր, որ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայի համաձայնություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի