Մեզ մոտ ԿԲ-ն բավականին անկախ է և հզոր․ Ֆինանսների փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման և կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ: Նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները լիազորված մարմնի կողմից ենթակա են նախնական գնահատման, իսկ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նույնպես ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարարի տեղեկալ Ավագ Ավանեսյանը։

Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջարկվում է նաև օրենքում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի գնահատման նպատակով պետական մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման ընթացակարգը սահմանող դրույթ:
«Օրենքի պետական բյուջեի և համայնքների բյուջեների եկամուտների աղբյուրները սահմանող հոդվածներում ներառել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող փոխհատուցումները, տույժերն ու տուգանքները և այլ վճարները»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով այս համատեքստում Կենտրոնական բանկի դերին՝ Ավագ Ավանեսյանն ընդգծեց, որ մեզ մոտ ԿԲ-ն «բավականին անկախ է և հզոր»։

Մանրամասները՝ տեսանյութում։