Քուրդ հայտնի գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը, հնարավոր է, այս շաբաթ ազատ արձակվի թուրքական բանտից

Լուրեր

02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աճում են հույսերը, որ բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշն այս շաբաթ կարող է ազատ արձակվել, քանի որ Թուրքիան մոտենում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից սահմանված վերջնաժամկետին՝ բողոքարկելու նրա բանտարկության անօրինական լինելու որոշումը, գրում է Turkish Minute-ը։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) նախկին համանախագահ Դեմիրթաշն Էդիրնեի բանտում է 2016 թվականի նոյեմբերից։ Նա սկզբում բանտարկվել էր ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով, որոնք լայնորեն համարվում են քաղաքականապես մոտիվացված, և կրկին ձերբակալվել 2019 թվականին՝ կարճ ժամանակով ազատ արձակվելուց հետո, չնայած ՄԻԵԴ-ի նախկին որոշումներին։

ՄԻԵԴ-ը հուլիսին հրապարակել էր երրորդ որոշումը՝ Դեմիրթաշի գործում խախտումներ հայտնաբերելով, որոշելով, որ 2019 թվականին նրա կրկնակի ձերբակալությունը զուրկ էր իրավական հիմքերից և քաղաքական դրդապատճառներ ունի։ Սակայն Անկարայի բարձր քրեական դատարանը մերժել էր ՄԻԵԴ-ի վերջին՝ նրան ազատ արձակելու խնդրանքը՝ հղում անելով այն փաստին, որ ՄԻԵԴ-ի հուլիսի 8-ի որոշումը դեռևս վերջնական չէր դարձել։

Իր վերջին որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ Թուրքիան կրկին խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը երաշխավորում է անձի ազատության և անվտանգության իրավունքը, և քննադատել է Թուրքիայի Սահմանադրական դատարանին՝ Դեմիրթաշի անհատական ​​բողոքը քննարկելու նպատակով գրեթե չորս տարի ժամանակ տալու համար։ Սա Դեմիրթաշի կալանքի վերաբերյալ Թուրքիայի գործողությունները դատապարտող ՄԻԵԴ-ի երրորդ որոշումն էր։

Թուրքիան մինչև հոկտեմբերի 8-ը ժամանակ ունի բողոքարկելու համար։ Եթե այն չբողոքարկի, որոշումը կդառնա վերջնական, ինչը կարող է բացել Դեիրթաշի ազատ արձակման դուռը գրեթե ինը տարի բանտարկությունից հետո։ Նրա փաստաբան Մահսունի Քարամանը X-ում գրել է, որ հոկտեմբերի 8-ը կլինի «լակմուսի թուղթ» Անկարայի՝ «եղբայրության» նկատմամբ հավատարմության համար, ինչպես կոչվում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ խաղաղության գործընթացը առաջ մղելու համար ստեղծված խորհրդարանական մարմինը՝ Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողով։ Նա նշել է, որ Դեմիրթաշը, HDP-ի նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, որը նույնպես ձերբակալվել է 2016 թվականին, և մյուս բոլոր քուրդ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն բանտից։

Այնուամենայնիվ, կան մտահոգություններ, որ եթե նույնիսկ ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական դառնա, ներքին դատարանները կարող են դեռևս դիմադրել դրա իրականացմանը, ինչպես դա տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի նախկին որոշումների հետ։

Մինչդեռ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան կրկին Դեմիրթաշի անհապաղ ազատ արձակման կոչ է արել՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր են։

Հավելենք, որ 2024 թվականի մայիսին Դեմիրթաշը դատապարտվել էր 42 տարվա ազատազրկման։

Ուրբաթ տարածված հայտարարության մեջ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM), որը հաջորդել է HDP-ին, նույնպես կոչ է արել կառավարությանը անհապաղ ազատ արձակել Դեմիրթաշին և Յուքսեքդաղին, ինչպես նաև Քոբանիի գործով բանտարկված մյուս անձանց՝ հղում անելով ՄԻԵԴ-ի և ԵԽ Նախարարների կոմիտեի պարտադիր որոշումներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) փոխնախագահ Ֆեթի Յըլդըզը վերջերս խոստովանել էր, որ Թուրքիան պարտավոր է հետևել ՄԻԵԴ-ի որոշումներին՝ համաձայն Սահմանադրության 90-րդ հոդվածի, որը միջազգային պայմանագրերին գերակայություն է տալիս ներպետական ​​օրենսդրության նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի