Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը`նշելով, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։

Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոն կատարած իր այցը ավելի է ամրապնդել թուրք-ամերիկյան հարաբերությունները, և կարևոր է քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության ոլորտում, համագործակցությունն ամրապնդելու համար։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում` մասնավորապես Գազայում, խաղաղություն և անդորրություն ապահովելու համար, և որ ողջունում են այս նպատակին ուղղված նախաձեռնությունները։

«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ակտիվացրել է իր դիվանագիտական ​​կապերը՝ խաղաղություն հաստատելու համար, որ շարունակելու է իր ներդրումը ունենալ համաշխարհային խաղաղության տեսլականում, և Իսրայելի հարձակումների դադարեցումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության ջանքերի հաջողության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը Էրդողանը հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի