«Թրամփի երթուղին» լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի հաջողությանը․ Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը։ Այս մասին ադրբեջանական իշխանամերձ APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի միջանցքի (TRIPP) տեսլականը ներառում է Զանգեզուրում 43 կիլոմետրանոց ճանապարհի բացումը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի Միացյալ Նահանգների կողմից: Այս ճանապարհը կկազմի Կենտրոնական Ասիայից Ադրբեջան, ապա՝ Թուրքիայով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային ուղու մի մասը: Մենք այս միջանցքն անվանում ենք Միջին միջանցք: Այն գտնվում է Արևելք-Արևմուտք առանցքի վրա՝ Հյուսիսային և Հարավային տրանսպորտային միջանցքների միջև, և առաջարկում է նշանակալի ռազմավարական առավելություններ երկու այլընտրանքային երթուղիների համեմատ։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև «Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդեն Միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը»,- ասել է նա։

Օմուրալիևն ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։

«Մենք ողջունում ենք 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչպես նաև Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Այս կարևոր քայլը ցույց է տալիս կողմերի վճռականությունը՝ թողնել հակամարտության ժառանգությունը և կառուցել համագործակցության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա։ Մենք այս զարգացումը համարում ենք պատմական շրջադարձային կետ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և դրանից դուրս, որը հարթում է  կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման ճանապարհը»,- ընդգծել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի