Ինչ անել, եթե Ձեր լուսանկարով «WhatsApp»-ում որևէ մեկը բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից։

«Տարբերակ 1️⃣. Դիմել «WhatsApp»-ի ադմինիստրացիա
Անցնելով այս հղմամբ՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացրնել անգլերեն լեզվով:

Ստորև ներկայացված տեքստը կարող եք օգտագործել Ձեր բողոքի ժամանակ

Dear WhatsApp Team
I am writing to report a fraudulent account (Այստեղ գրեք այն հեռախոսահամարը, որը օգտագործում է Ձեր լուսանկարը, օրինակ` +635023773797 ) that is impersonating another person and using their name and photos to deceive people and steal money.
Please let me know if you need any additional information or evidence from my side to assist in your investigation.
Thank you for your prompt support.

Բողոքն ուղարկելուց հետո Ձեր կողմից նշված էլ. փոստին կստանաք 📩 հաղորդագրություն, և Ձեզանից կարող են պահանջել հավելյալ տեղեկատվություն (օրինակ՝ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ): Այն տրամադրելուց հետո «WhatsApp» -ի ադմինիստրացիան գրեթե բոլոր դեպքերում բլոկավորում է կեղծ հաշիվը:

Տարբերակ 2️⃣. Եթե առաջացել են դժվարություններ բողոքը ուղարկելու հարցում` դիմեք ՆԳՆ Կիբեռոստիկանություն (☎️թեժ գիծ՝ 011 52 52 52)»,- ասված է հաղորդագրության մեջ