Հեռակա բանավեճ` Փաշինյանի և Ալիևի միջև. ինչ խոսույթ են կիրառում ՄԱԿ-ի ամբիոնից երկու ղեկավարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ՄԱԿ-ի ամբիոնից Բաքվում պահվող հայերի խնդրին անդրադառնալիս խուսափում է «գերի» կամ «պահվող անձինք» արտահայտություններից, փոխարենն օգտագործում է «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» ձևակերպումը։ Ինչով է պայմանավորված կարևոր այս հարթակից Փաշինյանի կողմից նման եզրույթի գործածությունը։

ՔՊ-ական պատգամավորը բովանդակային պատասխան չուներ վարչապետի այս ձևակերպման վերաբերյալ, փոխարենը հավաստիացրեց՝ Փաշինյանն ամեն ջանք գործադրում է գերիների վերադարձի համար։

Դիտարկմանը, թե մեր հարցը Փաշինյանի կիրառած ձևակերպման մասին է, ՔՊ-ական պատգամավորը նշեց՝ որքան էլ հարցը հնչի, նա կրկնելու է, որ վարչապետը 24/7 ռեժիմով աշխատում է գերիների վերադարձի ուղղությամբ։

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը շատ հարցերում կամ լռություն է պահպանում, կամ փորձում է փափուկ արձագանքել։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, այնուամենայնիվ, չի կարծում, որ Փաշինյանի բառապաշարի մեղմացումը կամ փոփոխությունը կարող է նպաստել գերիների վերադարձին։

ՔՊ-ական պատգամավորի նշած բացարձակ խաղաղության պայմաններում Ադրբեջանի նախագահը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքով անցնելիք ճանապարհն անվանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։ Ալիևից ՄԱԿ-ի ամբիոնից պարզաբանում պահանջեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ եթե Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից է հակադարձում Ալիևին, ապա Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները պարզապես կողմերի ցանկությունների մասին ամփոփիչ հայտարարություններ են, որոնց շուրջ առարկայական քննարկումներ չկան։

ՀՀ-ում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» անվանումով տարածք չլինելու մասին Փաշինյանն առավել կոշտ շեշտադրումներով խոսեց նաև այսօր ԵԽԽՎ-ում՝ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան։ Երևանում Փաշինյանի թիմակիցները լավատես են։ Էմմա Պալյանը, օրինակ, առաջարկում է չլսել Ալիևի հայտարարությունները։

Մինչ ՔՊ-ական պատգամավորը խորհուրդ է տալիս չլսել Ալիևին, Ադրբեջանում երեկ տեղի ունեցած ԱՊՀ 3-րդ խաղերի բացման արարողությունը համեմված է եղել հակահայկական դրսևորումներով։ Գյանջայում անցկացված միջոցառմանը, որին մասնակցել են նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ցուցադրվել է «Երկաթե բռունցք» արձանը՝ որպես պատերազմում հաղթանակի խորհրդանիշ։

Մանրամասները՝ տեսանյութում։


Նարեկ Կիրակոսյան