Թրամփը կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեջ իր դերակատարումից․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում իր դերակատարումից Վիրջինիա նահանգի Քուանտիկո ծովային հետևակի բազայում զինվորականների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ այս հակամարտությունը տևել է 36 տարի։ «Բոլորն ասում էին, որ այն անլուծելի է։ Բայց ես լուծեցի այն», – նշել է Թրամփը։

Նա հիշել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումը՝ այս անգամ առանց նրանց անունները տալու։

«Ես  խոսել եմ նրանց հետ, օրերս  նրանցից մեկի հետ։ Նա ասաց. «ոչ, նա հիմա իմ ընկերն է։ Բայց 22 տարի նա ղեկավարել է… 22 տարի Ադրբեջանի ղեկավարն էր, իսկ մյուս տղան՝ հրաշալի տղա՝ 7 (տարի) և գիտեք, այդ պատերազմը,  դա պատերազմ էր, որը  լուծելի չէր»,-հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ օրերս Թրամփը չէր պատասխանել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին լրագրողի հարցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի