Թրամփը չի պատասխանել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին լրագրողի հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախօրեին Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում լրագրողներից մեկը հարցրել 1 Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ գագաթնաժողովի մասին։ Սակայն ԱՄՆ նախագահը, կարծես, մոռացել է, թե ինչ հանդիպում է տեղի է ունեցել և հրաժարել է մանրամասներ հայտնել։

Լրագրողի հարցին՝ «Դուք մի քանի ամիս առաջ հանդիպել եք Ալիևի և Փաշինյանի հետ։ Կարո՞ղ եք մանրամասնել», Թրամփն արձագանքել է՝ «Որտե՞ղ»։

Լրագրողը կրկնել է հարցը․ «Դուք հանդիպել եք Ադրբեջանի նախագահ Ալիևին ու Փաշինյանին։ Կարո՞ղ եք մանրամասներ ասել ներկա իրավիճակից»։

ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Ոչ, չեմ կարող»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը շփոթվել էր ու նշել, թե Հայաստանը կռվել է Կամբոջայի հետ։ Մի քանի անգամ էլ նա Հայաստանն անվանել էր  Ալբանիա և չէր կարողացել ճիշտ արտաբերել Ադրբեջան բառը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի