Բաքվում Թուրքիայի դեսպանատունն իր դիրքորոշումն է հայտնել թուրքական ԶԼՄ-ներում Ադրբեջանի մասին «կեղծ լուրերի» տարածման վերաբերյալ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը իր դիրքորոշումն է հայտնել վերջերս թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին տարածվող «կեղծ լուրերի» վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի դեսպանատան մեդիայի հարցերով խորհրդական Ալփթեկին Ջիհանգիր Իշբիլիրը Երիտասարդության օգնության հիմնադրամում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք աշխատում են թուրք-ադրբեջանական մեդիա հարթակի զարգացման և գործընթացներին դրա ավելի ակտիվ մասնակցության ուղղությամբ։

«Մենք կպայքարենք ներքին և արտաքին ուժերի դեմ, որոնք փորձում են խաթարել թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Մենք պետք է բանակցենք և դիմակայենք այդ ուժերին։ Մենք պետք է ավելի ամուր լինենք միասին՝ չթողնելով որևէ բաց, որպեսզի ոչ ոք չկարողանա կանգնել մեր միջև։ Կան մարդիկ, որոնք  տրվում են ներքին և արտաքին ուժերի խաղերին, որոնք ձգտում են փչացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները։ Բայց մենք պետք է ավելի սերտորեն միավորվենք դրա դեմ»,- նշել է նա։

Հավելենք, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվության արշավի իրականացման մեջ։

Օրերս թուրքական Yeniakit-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ադրբեջանը հայտարարել է, թե կհրաժարվի 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, եթե Իսրայելին արգելեն մասնակցել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Ադրբեջանը հայտնել է, որ այդ դեպքում կբոյկոտի մրցույթը։ Այս տեղեկությունը բուռն քննարկվում էր սոցցանցերի թուրքական տիրույթում։ Այս լուրերի տարածումից հետո ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Այժմ էլ թուրքական աղբյուրները լուսանկարներ են տարածում, թե ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին ծափահարել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Իրականում, ըստ  տարբեր աղբյուրների հաղորդումների, Ադրբեջանի պատվիրակության անդամներ ամեն դեպքում ներկա են եղել Նեթանյահուի ելույթին, քանի որ այլ լուսանկարներ ևս տարածվում են։

Ադրբեջանի Մեդիա զարգացման գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նաթիգ Մամեդլին՝ թուրքական լրատվամիջոցներում նկատվող բացասական միտման վերաբերյալ հայ Edit date and time տարարել էր, թե «եղբայրական երկրի»՝ Թուրքիայի առաջատար մեդիա կառույցների այդ մոտեցումը հակասում է 2021 թվականին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև մեդիայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի համաձայն ստեղծված ադրբեջանա-թուրքական համատեղ մեդիա հարթակի էությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի