Բաքվից արձագանքում են Անկարային․ Ադրբեջանը հանուն Իսրայելի չի հրաժարվի «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կհրաժարվի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, եթե Իսրայելը չմասնակցի, չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է «Եվրատեսիլ»-ում ադրբեջանական պատվիրակության լրատվական ծառայության ղեկավար Թուրաբ Թեյմուրովը։

«Մեր մասնակցությունը կախված չէ որևէ երկրի ներկայացվածությունից։ Մենք չենք միջամտում քաղաքականությանը»,- նշել է նա։

Հավելենք, որ օրերս թուրքական Yeniakit-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ադրբեջանը հայտարարել է, թե՝ կհրաժարվի 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից, եթե Իսրայելին արգելեն մասնակցել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Ադրբեջանը հայտնել է, որ այդ դեպքում կբոյկոտի մրցույթը։

Այս լուրերի տարածումից հետո ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Դուբրովնիկում սեպտեմբերի 15-16-ը կայացած միջոցառման ժամանակ վեց երկրների՝ Իսպանիայի, Նիդերլանդների, Սլովենիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Բելգիայի հեռարձակողները պաշտոնապես հայտարարել են, որ կհրաժարվեն մրցույթից, եթե Իսրայելը մասնակցի դրան։ Նշվում է, որ միջոցառման ընթացքում այս հարցի վերաբերյալ Ադրբեջանը որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չի արել։

Իսրայելի մասնակցության հարցը մասնակից երկրների կողմից կդրվի քվեարկության EBU-ի (Եվրոպական հեռարձակողների միություն) գլխավոր ժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4-ը Ժնևում։

Կազմակերպիչները մրցույթից հրաժարվելու վերջնաժամկետը երկարաձգել են մինչև դեկտեմբերի 10-ը՝ առանց ֆինանսական տույժերի։

Հավելենք, որ 2026 թվականին «Եվրատեսիլ» երգ մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի