«Այսօր պատմական օր է»․ Նեթանյահուն Սպիտակ տանը հանդիպմանը համաձայնել է Թրամփի՝ Գազայում պատերազմի դադարեցման նոր ծրագրին

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի հատվածի համար նոր խաղաղության ծրագիրը, լրագրողներին ասել է, որ խաղաղության համաձայնագիրը «ավելի քան մոտ է»։ Նա շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին ծրագիրը ընդունելու համար՝ անվանելով նրան «զինվոր» և խոստացել է իր ողջ աջակցությունը՝ ապահովելու համար, որ Իսրայելի առաջնորդը «անի այն, ինչ պետք է անի»։ Այս մասին ասվում է BBC-ի անդրադարձում։

«Սա քաղաքակրթության պատմության մեջ մեծագույն օրերից մեկն է։ Այսօր պատմական օր է աշխարհի համար»,- ասել է Թրամփը։

Երկու առաջնորդների մամուլի ասուլիսից կարճ ժամանակ առաջ Սպիտակ տունը հրապարակել է 20 հիմնական կետից բաղկացած ծրագիր, որը սկսվում է նրանից, որ Գազան դառնում է «ահաբեկչությունից և արմատականությունից զերծ գոտի, որը որևէ սպառնալիք չի ներկայացնում իր հարևանների համար»։

Ըստ Թրամփի՝ ծրագրում իրենց ներդրումն են ունեցել բազմաթիվ երկրներ։ Նա շնորհակալություն է հայտնել «արաբ և մահմեդական առաջնորդներին առաջարկի մշակման գործում ցուցաբերած աջակցության համար», ինչպես նաև՝ Եվրոպայում բազմաթիվ դաշնակիցների։

Նա նշել է, որ արաբական և մահմեդական երկրները հանձնառու են Գազայի հնարավորինս շուտ ապառազմականացման ծրագրին։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ծրագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի թունելների և արտադրական օբյեկտների լիակատար ոչնչացում։

Ծրագիրը ներառում է նաև տեղական ոստիկանության վերապատրաստում, և նախատեսվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը փուլ առ փուլ դուրս կգա Գազայից։ Թրամփը նշել է, որ սերտորեն համագործակցում է Բենիամին Նեթանյահուի հետ «Մերձավոր Արևելքում խաղաղություն» հաստատելու համար։

BBC-ի Սպիտակ տան թղթակից Բերնդ Դեբուսման կրտսերը նշել  է, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր հրապարակային ելույթների,  մամուլի ասուլիսի ժամանակ ավելի զուսպ է արտահայտվել։ Լրագրողները նաև նկատել են, որ նա շատ զգուշավոր է եղել Նեթանյահուի հասցեին իր ձևակերպումներում՝ փորձելով խուսափել նույնիսկ ամենափոքր քննադատությունից։

Երկու առաջնորդների մամուլի ասուլիսը մեկնարկել է ավելի քան մեկ ժամ ուշացումով։ Ավելի ուշ պարզվել է, որ ուշացումը, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ Նեթանյահուն, Թրամփի խնդրանքով, զանգահարել էր Կատար՝ ներողություն խնդրելու սեպտեմբերի սկզբին Դոհայում ՀԱՄԱՍ-ի թիրախների վրա Իսրայելի հրթիռային հարվածի ժամանակ կատարցի զինվորի պատահական մահվան համար։

Ինչ է ասել է Նեթանյահուն

«Ես աջակցում եմ Գազայում պատերազմը դադարեցնելու ձեր ծրագրին»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Դրա գլխավոր պայմանն այն է, որ բոլոր պատանդները՝ ողջ և մահացած, պետք է վերադարձվեն 72 ժամվա ընթացքում։

Նա հայտարարել է, որ բոլոր կողմերին տրվել է հնարավորություն դա անել խաղաղ ճանապարհով, բայց եթե ՀԱՄԱՍ-ը մերժի ծրագիրը կամ ընդունի այն բանավոր, բայց չկարողանա իրականացնել այն, Իսրայելը «կավարտի աշխատանքը»։

«Դա կարող է արվել հեշտ կամ դժվար ճանապարհով, բայց դա կարվի», –  ասել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելը պայման է դնում, որ Պաղեստինի ինքնավարությունը (Արևմտյան ափ ) չի կարող որևէ դեր խաղալ Գազայի հատվածում՝ առանց իրավիճակի «արմատական ​​և համապարփակ վերանայման»։

Ընդհանուր առմամբ, Նեթանյահուի ելույթից կարելի է ենթադրել, որ նա գոհ է առաջարկվող ծրագրից։ Նա ասել է, որ դա ապահովում է՝ Իսրայելը այլևս չի ենթարկվի  ՀԱՄԱՍ-ի կողմից սպառնալիքների։ Իսրայելի առաջնորդը կարծում է, որ  Սպիտակ տանը կայացած հանդիպումը կարևոր քայլ է ոչ միայն Գազայում պատերազմը դադարեցնելու, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար։ Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել իսրայելցի զինվորներին, ովքեր, ինչպես նա նշել է, «կռվում են ինչպես առյուծներ բարբարոսության դեմ»։

Ասուլիսից այլ պահեր

Դոնալդ Թրամփը կոչ է  արել պաղեստինցիներին «կրել պատասխանատվություն» իրենց ապագայի համար։  «Պաղեստինցիները դժվար կյանք են ունեցել ՀԱՄԱՍ-ի իշխանության օրոք, բայց եթե նրանք չհամաձայնվեն ամերիկյան ծրագրին, ապա միայն իրեք են լինելու մեղավոր»,- ասել է Թրամփը։

BBC-ի թղթակիցները Վաշինգտոնում հաղորդում են, որ Սպիտակ տան ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀԱՄԱՍ-ը եթե հրաժարվի ընդունել այն, ԱՄՆ-ն  իրեն կազատի Իսրայելի կողմից հետագա հնարավոր ռազմական էսկալացիայի ցանկացած պատասխանատվությունից։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ։ Նա հավելել է, որ հնարավոր է՝ Իրանը նույնպես ցանկանա միանալ Աբրահամի համաձայնագրերին (համաձայնագրերի շարք, որոնք կարգավորում են Իսրայելի և մի քանի արաբական/մահմեդական պետությունների միջև հարաբերությունները) ապագայում։

«Որոշակի պահի Իրանը կդառնա համաձայնագրերի կողմ», – ասել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ դա «շատ օգտակար կլինի նրանց համար տնտեսապես»։

Ի՞նչ է ներառում խաղաղության ծրագիրը

Ծրագրի պատճենը տարածվել էր ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներում պաշտոնական հրապարակումից շատ առաջ։ Այն կոչ է անում ազատ արձակել բոլոր պատանդներին համաձայնագրի հաստատումից հետո 48 ժամվա ընթացքում։ Նրանց վերադարձից հետո Իսրայելը կազատի ցմահ բանտարկության դատապարտված հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների։

ՀԱՄԱՍ-ի անդամներին, որոնք կընդունեն խաղաղության համաձայնագիրը, կառաջարկվի համաներում և անվտանգ անցում Գազայից, և խմբավորումն ինքը որևէ դեր չի ունենա տարածքում ապագայում: ՀԱՄԱՍ-ի բոլոր ռազմական կառույցները կլուծարվեն։

Իսրայելի պաշտպանության ուժերը աստիճանաբար դուրս կգան Գազայի հատվածից, և Գազան կկառավարվի ժամանակավոր անցումային կառավարության կողմից։

Այս ծրագիրը, կարծես թե, ներկայացնում է Թրամփի վարչակազմի դիրքորոշման զգալի փոփոխություն, որը նախկինում պաշտպանում էր Գազայի ամբողջ բնակչության (մոտավորապես 2.1 միլիոն մարդ) վերաբնակեցումը և դրա վերածումը ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։

Նոր առաջարկը ենթադրում է, որ պաղեստինցիները կարող են մնալ Գազայում։

Սպիտակ տան աստիճանների մոտ Նեթանյահուի հետ հանդիպելիս Դոնալդ Թրամփը, լրագրողի հարցին ի պատասխան, ասել է, որ լիովին վստահ է, որ Գազայի խաղաղության ծրագիրը կհաստատվի շատ մոտ ապագայում։ Այնուամենայնիվ, ուրբաթ օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև ելույթ ունենալով՝ Նեթանյահուն հստակեցրել էր, որ Իսրայելը մտադիր չէ քննարկել Պաղեստինի պետության ստեղծման հնարավորությունը։

Թրամփի նոր ծրագիրը չի ներառում այս դրույթը. այն պարզապես ընդունում է պաղեստինցիների ցանկությունը ապագա պետություն ունենալու համար և նախատեսում է, որ Պաղեստինի Ինքնավարությունը  կիրականացնի իր գործառույթները տարածքում բարեփոխումների ավարտից հետո։

Պատերազմը դադարեցնելու ծրագիր, թե՞ շրջանակային համաձայնագիր

Չնայած Սպիտակ տանը կայացած հանդիպումն ավարտվել է դրական նոտայով, բանակցությունների ընթացքում թվում էր, թե ամերիկյան կողմը ստիպված կլինի ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։

Իսրայելի վարչապետը շատ զուսպ էր և ակնհայտորեն անհանգիստ։ Մասնավորապես, փորձագետները կարծում են, որ նրա, ինչպես նաև դիտորդների համար անհասկանալի էր, թե ինչպիսի ներգրավվածության աստիճանի է Թրամփը թույլ տալիս ՀԱՄԱՍ-ին ծրագրում։

Թրամփը անմիջապես հայտարարել է, որ իր առաջարկած նոր ծրագրի նպատակը պատերազմի լիակատար դադարեցումն է, այլ ոչ թե ժամանակավոր ինչ-որ բան, ինչպիսին է զինադադարը կամ հրադադարը։

Այնուամենայնիվ, շատ փորձագետներ կարծում են, որ Սպիտակ տան առաջարկն ավելի շատ նման էր շրջանակային համաձայնագրի, քան լիարժեք ծրագրի՝ լավ մտածված մանրամասներով և կոնկրետ քայլերով։

Ինչպես հայտնել է BBC US-ի թղթակից Թոմ Բեյթմանը, փաստաթղթում անհասկանալի է, թե ինչպես պետք է կողմերը սկսեն իրականացնել դրա հիմնարար կետերը՝ պատանդների, պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը և իսրայելական ուժերի դուրսբերումը։

Որոշումը միայն Նեթանյահուինը չէ

Այժմ Բենիամին Նեթանյահուն պետք է համոզի իր իշխող կոալիցիայի ավելի արմատական ​​անդամներին համաձայնվել ԱՄՆ առաջարկին, և դա հեշտ չի լինի։ Կոալիցիայի ծայրահեղ ազգայնականները հույս ունեն պահպանել Գազայի նկատմամբ վերահսկողությունը և վերականգնել այնտեղ հրեական բնակավայրերը։

Աջ ծայրահեղական ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը երկուշաբթի օրը գրել է, որ իր կուսակցությունը չի գնա զիջումների այն պլանի հարցում, որը հիշատակում է Պաղեստինյան պետություն կամ նախատեսում է Պաղեստինյան ինքնավարության դերը։

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը անցյալ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Նեթանյահուն «չունի մանդատ» պատերազմը դադարեցնելու համար՝ առանց «ՀԱՄԱՍ-ի վճռական պարտության»։

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ աջակցում է համաձայնության հասնելուն և ԱՄՆ պաշտոնյաներին ասել է, որ աջակցում է Նեթանյահուի հանձնառությանը պատանդների հետ կապված գործարքի և պատերազմի դադարեցման հարցում։

Հարցումները ցույց են տալիս, որ Նեթանյահուն Իսրայելի հանրության կողմից պատերազմը դադարեցնելու ճնշման տակ է, ինչպես նաև Գազայում մնացած 48 պատանդների ընտանիքների կողմից, որոնցից 20-ը, ենթադրաբար, ողջ են։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Թրամփը կորցնում է համբերությունը Իսրայելի առաջնորդի հետ՝ արտահայտելով իր դժգոհությունը սեպտեմբերի սկզբին ԱՄՆ դաշնակից Կատարի վրա Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը վերացնելու նպատակով հասցված ավիահարվածների կապակցությամբ։

Նա նաև հայտարարել էր, որ «թույլ չի տա» Իսրայելին անեքսիայի ենթարկել օկուպացված Արևմտյան ափը։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Թրամփը հանդիպել էր Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի առաջնորդների հետ՝ այն անվանելով օրվա «ամենակարևոր» հանդիպումը։

Հաջորդ օրը ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը  հայտարարել է. «Մենք հույս ունենք, և ես նույնիսկ կասեի՝ վստահ ենք, որ կկարողանանք հայտարարել որևէ առաջընթացի մասին առաջիկա օրերին»։

Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ էլ  Թրամփը խոստացել էր  «հատուկ բան» Գազայի հարցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի