ԱՄՆ-ը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքային թիրախներին․ Թրամփի հատուկ բանագնաց

Լուրեր

02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
Բոլորը

ԱՄՆ-ը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, փոխանցում է Current time-ը։

Լրագրող Ջեքի Հենրիխի հարցին՝ արդյո՞ք Թրամփի դիրքորոշումն այն է, որ «Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին, և որ դա թույլատրվել է նախագահի կողմից», Քելլոգը պատասխանել է, որ դատելով Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի  Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից՝ «այո»։

«Օգտագործեք հնարավորությունը՝ խորը հարված հասցնելու համար։ Անվտանգ գոտիներ չկան»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է հեռահար Tomahawk  թևավոր հրթիռներ, սակայն դրանց վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

2025 թվականի հուլիսի կեսերին The Washington Post-ը հաղորդել էր, որ Թրամփը զրույցի ժամանակ Զելենսկիին հարցրել է, թե ինչու Կիևը չի հարվածում Մոսկվային։ Հրապարակման համաձայն՝ Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան կարող է դա անել, եթե ԱՄՆ-ը զենք տրամադրի։ Թրամփը նշել էր, որ Ուկրաինան պետք է ճնշում գործադրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և հարվածի ոչ միայն Մոսկվային, այլև Սանկտ Պետերբուրգին։

2024 թվականի նոյեմբերին ԵՄ դիվանագիտության այն ժամանակվա ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները թույլատրել է Կիևին օգտագործել մինչև 300 կիլոմետր հեռահարության ամերիկյան հրթիռներ՝ Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու համար: Լրատվամիջոցները գրել էին, որ դա վերաբերում է Ուկրաինայի տրամադրության  տակ գտնվող ATACMS հրթիռներին: ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը թույլատրել էր դրանց օգտագործումը Ռուսաստանի Կուրսկի շրջանում գործողությանը մասնակցող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները պաշտպանելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի