Մերձավանում կատարված սպանությունների գործով 2-րդ ձերբակալվածը հայտնել է հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հաղորդում

Լուրեր

02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
Բոլորը

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին:

Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը:

Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։