Պենտագոնի ղեկավարը հարյուրավոր գեներալների կանչել է հրատապ խորհրդակցության

Լուրեր

07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգագրել է երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականներին սեպտեմբերի 30-ին շտապ հավաքվել Վիրջինիայի ծովային հետևակի կորպուսի բազայում: Հրամանն ուղարկվել է աշխարհում հարյուրավոր ամերիկացի գեներալների և ծովակալների։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տասնյակից ավելի աղբյուրներ հրավերն անվանել են «խիստ անսովոր»: Սակայն ոչ մի աղբյուր չի կարողացել բացատրել ռազմական հավաքի նպատակը։

WP-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում և աշխարհի տասնյակ այլ երկրներում ծառայում են ավելի քան 800 ամերիկացի գեներալներ և ծովակալներ։ Հեգսեթի հրամանը վերաբերում է բրիգադի գեներալի և ավելի բարձր կոչում ունեցող բոլոր ավագ սպաներին, նրանց ռազմածովային համարժեքներին և ավագ խորհրդականներին։ Հետևաբար, հանդիպմանը կարող է մասնակցել ավելի քան 1000 մարդ։ WP-ի աղբյուրները նշել են, որ չեն հիշում նման մասշտաբի խորհրդակցություն։

WP-ի շատ աղբյուրներ ենթադրել են, որ կարող են քննարկվել ԱՄՆ զինված ուժերի լայնածավալ կրճատումները, որոնց մասին նախկինում Հեգսեթն էր հայտարարել: Մի քանի աղբյուրներ ենթադրել են, որ կքննարկվի նոր ազգային պաշտպանության ռազմավարությունը կամ այլ հարցեր:

Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը հաստատել է, որ Հեգսեթը «հաջորդ շաբաթվա սկզբին ելույթ կունենա բարձրաստիճան զինվորականների առջև», սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել: Հստակ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հանդիպմանը:

Նա և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդիպումը հրաժարվել են որակել որպես ինչ-որ անսովոր բան։

«Ինչո՞ւ է սա այդքան կարևոր։ Հիանալի է, երբ գեներալներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են գալ Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պաշտպանության ներկայիս նախարարի հետ»,- պատասխանել է Թրամփը լրագրողների հարցերին։

Վենսը պնդել է, որ դրանում «ոչ մի առանձնապես անսովոր բան» չկա։

«Ես տարօրինակ եմ համարում, որ դուք դա այդքան մեծ պատմություն եք դարձրել»,- ասել է նա։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի